Այսօր ես նորից դասի եմ. Հագնվեցի տաք, որովհետեւ դրսում ձյուն էր գալիս.
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Հյուրասենյակում ինձ դիմավորեց հայրս. Ես հույս ունեի, որ հորս բացատրություն չեմ տա, թե ինչի եմ այսքան շուտ արթնացել.
-Ինչու ես այսքան շուտ արթնացել?- հարցրեց հայրս, երբ ես կապում էի կոշիկներիս կապերը.
Ես հայացքս բարձրացրեցի հորս վրա եւ մեղավոր ժպտացի.
-Ես երեկվա տնայիններս չեմ արել, որովհետեւ լրացուցիչ տեղեկությունների համար դպրոցի գրադարանից պիտի օգտվեմ.
-Ուրեմն մաղթում եմ հաջողություններ,- հայրս համբուրեց ճակատս,- ես շատ եմ անհանգստանում քեզ համար, աղջիկս. Այն հարձակումից հետո, ես չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ դու պիտի տանից դուրս գաս. Դրսում շատ վտանգավոր է.
-Բայց դա չի նշանակում, որ ես պիտի տանը նստեմ, պապ. Ամեն ինչ լավ կլինի.- ես պինդ գրկեցի նրան.
-Գիտեմ, դրա համար էլ խնդրեցի Դանիելին, որ այսօր դասերից հետո քեզ տուն բերի- երբ այս խոսքերը տեղ հասան ես սառեցի տեղումս.
-Պապ, դու նորից որոշումներ ես ընդունում առանց իմ կարծիքն իմանալու?. Ինչի հենց Դանիելը?
Հայրս կարծում էր, որ Դանիելը բարի ու նորմալ տղա է. Միթե հայրս չի լսում, թե ինչեր են խոսում Դանիելի մասին մեր հարեւանները?. Դանիելի մասին գիտի ողջ Նոր Օռլեանը եւ բոլորը նրա մասին վատ են արտահայտվում.Նրանից վախենում են բոլորը' իմ հասակակիցները, ծերերն ու երեխաները. Հայրս հաստատ խլագարվել է.
-Դա ամենաճիշտ որոշումն է Լիլի. Եւ հետո ինչը քո դուրը չի գալիս Դանիելի մեջ? Նա շատ խելացի ու բարի երիտասարդ է.
Հայրս կույր է ինչ է? Ես գիտեմ, որ Դանիելը իմ ինադու է ընկերացել հորս հետ, որ վերջում օգտագործի հորս իմ դեմ. Դա նրա տակտիկան է. Նույն կերպ վարվեց Էմմայի հետ.
Ես բարկացած էի հորս վրա. Նա երբեք իմ կարծքը հաշվի չի առնում.
Հորս հետ վիճելուց հետո ես դուրս վազեցի տանից եւ արագ հասա կանգառին. Ավտոբուսին ցանկություն չունեի սպասել. Տաքսի կանգնեցրի ու արագ հասա դպրոց.
Վերջին ժամանակներում ես սկսել էի վատ սովորել. Իմ ուղեղը զբաղված էր ուրիշ մտքերով. Քիմիական ու ֆիզիկական նոր բանաձեւերը ուղղակի չէին մտնում իմ ուղեղ. Ամենալավ վայրը, որտեղ ես կարողանում էի կենտրոնանալ դա գրադարանն էր.
Այստեղ ես նստում եւ սովորում եմ փիլիսոփայության թեմաները, գծում էի գծագիրներ, կրկնում անցած թեմաները. Լրիվությամբ մոռացել եմ, որ այս տարի ավարտում եմ. Բոլորը արդեն պատրաստվում են քննություններին, իսկ ես մտածում եմ Դանիելի մասին. Ապրե'ս, Լիլի, ուղղակ ապրես. Ես անգամ ցանկություն չունեմ ինչ որ տեղ ընդունվելու. Բոլոր երազանքներս ու նպատակներս հոդս ցնդեցին, երբ իմ կյանքում հայտնվեց Դանիելը. Բայց այսպես շարունակել չի կարելի.
Այս մտքերով էի, երբ ինձ զանգ եկավ. Էմման էր... Էմման?