Գիտեք թե ինչ է նշանակում ստորանալը եւ ամոթը? Եղել եք արդյոք անպիսի իրավիճակում, երբ չեք կարող ասած խոսքերը ետ վերադարձնել?
Դանիելը մի ունքը վերեւ բարձրացրեց. Նա ինձանից զարմացած չէր կարող լինել, որովհետեւ ինքս չէի հավատում նրան, ինչ արեցի. Այո, ես ասացի ճիշտը. Ինձ իսկապես օգնություն էր պետք, բայց ճանաչելով Դանիելին, գիտեմ, որ կփոշմանեմ.
-Կներես, ես չլսեցի..
-Դու ամեն ինչ շատ լավ լսեցիր, Դանիել, ու ես չեմ պատրաստվում նորից կրկնվել,- այ քեզ բան, չնայաց լինելով այսպիսի բարդ իրավիճակում ես դեռ կարողանում եմ կոպտել նրան.
-Դուրս գանք?- մոտենալով ինձ ասաց նա.
Դանիելի ընկերները չհարցրեցին թե ով եմ ես, ինչ գործ ունեմ այստեղ. Նրանք լուռ կանգնած սպասում էին, թե երբ դուրս կգանք.
Գլխումս նորից խառնաշփոթ ստեղծվեց. Դանիելի հետ մտանք մի սենյակ, որտեղ ոչ ոք չկար.
-Դու համարձակվում ես կոպտել ինձ իմ ընկերների մոտ?- ես զգում էի, որ նա փորձում է հանգստանալ .
-Դու այդ հիմարներին քեզ ընկերներ ես համարում?- հարցրեցի ես ստիպելով ինձ ժպտալ,- Դու նրանցից ավելի լավն ես.
-Իմ համբերությունն ես փորձում?
Սենյակում տիրում էր լռություն. Այդ լռությունը ծանրացել էր երկու երիտասարների ուսերի վրա. Դանիելը լռում էր, որովհետեւ մտածում էր շատ դժվար հարցի շուրջ. Նրա սիրտը ուզում էր օգնել խեղճ աղջկան, բայց ուղեղը թույլ չէր տալիս լսել սրտին. Լիլին անհամբեր սպասում էր Դանիելի պատասխանին, նրա համար միեւնույն էր Դանիելի պահանջները. Լիլին հիշեց իր հորը, ում համատ շատունակում է դեռ ապրել.
-Լավ,- հանկարծ խզելով լռությունը ասաց Դանիելը.- ես կտամ քեզ փող. Միայն կատարիր իմ միակ ցանկությունը. -նրա աչքերը սկսեցին այրվել.
-Ես ամեն ինչի պատրաստ եմ.- իմ վրա վստահ ասացի ես.
-Փոխիր քո վերաբերմունքը իմ հանդեպ.
-Դա հնարավոր չէ,- դանդաղ ասացի ես,- անհնար է.
Այդպիսի պահանջի ես պատտաստ չէի. Սրանից վատ չէր կարող լինել. Ինչպես կարող եմ փոխել իմ վերաբերմունքը նրա հանդեպ, երբ նա ինձ այսքան ցավ է պատճառել.
-Դե ասա', բացատրի'ր, պատմի'ր Լիլի ինչպես կարող է լինել?- նրա աչքերը զայրացած էին.
-Հմարավոր չէ. Ես դրան պատրաստ չեմ.
-Դու ինձ ձեռք ես առնում?
-Ոչ. Դու այսքան ժամանակ սպանում էիր իմ մեջ յուրաքանչյուր դրական միտք քո մասին. Սպանում էիր քո խելագար պահվածքով, ստիպելով ինձ օր օրի ավելի ատել քեզ. Հասկանում ես?
-Ինչ ես դու առաջարկում?- կոպիտ հարցրեց նա.
-Սկզբում դադարիր քեզ հիմարի պես պահել.
-Ես չեմ հասկանում, Լիլի. Այստեղ թելադրողը ես եմ, ոչ թե դու. Այդ դու ես եկել ինձ մոտ փող խնդրելու, ոչ թե ես.
Նա սեղմեց ինձ պատին. Նա բռնեց իմ կոկորդից եւ սկսեց սեղմել.
-Բաց թող ինձ Դանիել, ցավեցնում ես,- գոռացի ես,- Ես համաձայն եմ, համաձայն եմ... միայն թե խնդում եմ բաց թող ինձ.
-Ախ, Լիլի- բաց թողնելով ինձ ասաց նա,- դու շատ խնդիրներ ես առաջացնում.
-----------------------------------------------------------------
Մեր խոսակցության հաջորդ օրը Դանիելը տվեց ինձ խոստացված գումարը. Ես չհարցրեցի, թե որտեղից նրան այսքան գումար. Դա ինձ հետաքրքիր չէր.
Հիմա ես կկարողանամ հորս օգնել. Հայրս օրերցօր դեպի լավի էր գնում. Բայց փոխարենը ես ամեն օր Դանիելի կողքին էի.
-Բարեւ Լիլի,- կանգնեցնելով դպրոցական միջամցքում ասաց Դանիելը.- ինձ բան չունես ասելու?
-Իհարկե,- ստիպելով ինձ ժպտալ ասացի ես,- բարի լույս թանկագին Դանիել. Մաղթում եմ քեզ ուրախ օր, եւ հուսով եմ, որ այսօր քեզ այլեւս չեմ համդիպի.
-Ափսոս, այդ երջանկությանը դու չես արժանանա.
Դանիելը շարունակում էր թունավորել իմ կյանքը. Դպրոցում երբ մեզ տեսնում էին միասին, դադարում էին խոսելուց. Դանիելը ինձ ամեն օր դպրոց էր տանում, իսկ հետո տուն բերում. Նա չէր թողնում ինձ մենակ, իմ մտքերի հետ. Ես կարծում էի, որ մենք շատ ենք միմյանց հետ կապված ու եթե մի օր նա գնա, ես կկորցնեմ ինձ.
-Դա նման է կախվածության. Սա շատ ուժեղ, շատ քաղցր ձգողականություն է. Դու ինչպես մի ՀՐԵՇՏԱԿ փոխում ես իմ մեջ ամեն ինչ. Երբ դու իմ կողքին ես հավատում եմ, որ կգտնեմ այն լույսը, որը կփրկի ինձ. Երբ դու գնում ես, ես հայտնվում եմ մի անդունդում, որտեղից փրկվել հնարավոր չէ. Ես վերածվում եմ ՀՐԵՇԻ, ում տիրապետում է չարը. Ինձ պետք չի լույսը, եթե արդյունքում դու չլինես
Այս ամենը հնչում էր կարծես խոստովանություն. Ես չկարողացա պատասխանել նրան. Ես անընդհատ կրկնում էի այդ խոսքերը իմ մտքում, որպեսզի չմոռանամ. ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԿԱՄԱՑ ԿԱՄԱՑ ՄՈԼՈՐՎՈՒՄ ԵՄ ՈՒ ԵՐԵՒ ԿԽԵԼԱԳԱՌՎԵՄ.