Գլուխ 52

380 22 27
                                    

<<Իմ սիրելի եւ աշխարհի ամենալավ աղջիկ. Ես աշխարհի ամենաերջանիկ մայրն էի, երբ դու ծնվեցիր. Իմ կյանքի միակ լույսն ու  իմաստն էիր . Դու լույսի շող ես մարդկանց եւ իմ համար. Միշտ մնա այդպիսին, օգնիր մյուսներին եւ ցույց տուր ճիշտ ուղին.

Ես քեզ համար գրել եմ մի խորհուրդներ. Երբ տխուր կլինես ու կհիասթափվես այս կյանքից բացիր ու նորից կարդա այս նամակը. Վստահ եմ դրանից հետո քեզ լավ կզգաս. Կզգաս իմ ներկայությունը, որովհետեւ ես միշտ քո կողքին կլիմեմ.

1.Դու հիասքանչ ես. Դու գեղեցիկ ես. Դու խելացի ես. Դու ավելի լավն ես, քան կարծում ես. Ես վստահ եմ, որ հիմա... երբ դու արդեն հասուն մարդ ես, դու ավելի լավն ես.

2.Ես քեզ օրինակ չեմ. Դու լրիվությամբ ուրիշ ես, առանձին անհատ. Դու պարտավոր չես սիրել այն, ինչ ես եմ սիրել իմ ժամանակին.

3.Դու ազատ ես. Մենք ոչինչ քեզանից չենք պահանջում. Դու կարող ես դառնալ ինչ ցանկանում ես, լինի դա հավաքարար, մատնահարդար թե բանկի կառավարիչ.

4. Դու մեզ ոչինչ պարտք չես. Մենք քեզ պարտքով չենք մեծացրել. Դա քո կյանք է, ու դու ավելի լավ գիտես ինչ է քեզ համար թանկ ու կարեւոր.

5. Դու ունես տուն, դու ունես հայր. Ինչ էլ որ լինի քո կյանքում, միշտ հիշիր, որ ես քո կողքին եմ.Ես միշտ կօգնեմ քեզ,միայն ցանկացի. Որովհետեւ ես ապրում եմ քո սրտում.

6. Հայրդ ունի իր կյանքը. Դու պարտավոր չես ապրել նրա կողքին, զոհաբերելով լավագույն տարիներդ. Դու ԿԱՐՈՂ ԵՍ, բայց ՊԱՐՏԱՎՈՐ ՉԵՍ.

7. Դու ունես քո կյանքը. Ում հետ ամուսնանալ, երբ ամուսնանալ, ում սիրել կամ չսիրել դու ինքդ ես որոշելու. Քո հոր կյանքի հայացքները չպիտի ազդեն քեզ վրա. Դու կարող ես անել այնպես, ինչպես թելադրում է քեզ քո սիրտը.

8. Կյանքը անարդար է. Դու չես կարող փոխել այն. Դու լրիվությամբ ճիշտ  ապրել չես կարող.  Միայն փորձիր մնալ ազնիվ ու անկեղծ մարդ. Մի ստիր ինքդ քեզ.

9. Քո "լավը" համարյա միշտ կլինի ինչ որ մեկի  համար "վատ". Դու ինչ որ մեկի տեղը կընդունվես աշխատանքի, կամ կզբաղեցնես ինչ որ մեկի տեղը համալսարանում. Դու կհանդիպես ինչ որ մեկի կյանքի սիրուն, կամ կնստես ինչ որ մեկի տեղը կնոթատրոմում. Մի հւսահատվիր. Քո "վատը" միշտ ուրիշի համար կլինի "լավ". Այնպես որ ամեն ինչ փոխադարձ է.

10. Հարյուր տոկոսով դու կարող ես  հավատալ միայն քեզ. Միայն դու գիտես քո մասին ամեն ինչ. Միայն դու գիտես, թե ինչերի ես ընդունակ.

11. Մի լսիր ինձ. Ես գրել եմ այս խորհուրդները իմ մահից առաջ. Բայց դու ես չես. Մի համեմատիր քեզ ինձ հետ. Դու ծնվել ես, որպեսզի ապրես քո սեփական կյանքով. Ապրիր այնպես ինչպես ինքդ ես ուզում.

Դու ՀՐԵՇՏԱԿ ԵՍ. Մեծ ուժ. Նվիրիր քո սերը բոլորին. Ես հավատում եմ քեզ. Ես սիրում եմ քեզ.

Քեզ սիրող  մայր' Ջեննա.
Սեպտեմբեր, 2006 թվական. >>

----------------------------------------------

Ես իրերս էի հավաքում, որպեսզի հորս հետ տեղափոխվեինք ուրիշ քաղաք' Բոստոն. Սենյակումս անկողնուս վրա գտա մի ծրար. Սիրտս սկսեց արագ բաբախել, որվհետեւ ճանաչեցի Դանիելի գեղեցիկ ու համաչափ ձեռագիրը.

<<Լիլի, մեծ ցավով եմ գրում այս նամակը. Ես իմ  ամբողջ կյանքում զղջալու եմ իմ արարքների համար. Հուսով եմ, մի օր դու կկարողանաս ինձ ներել. Ես բաց եմ թողնում քեզ, ինչպես մի թռչունի, որը բանտարված էր վանդակում. Հիմա դու ազատ ես. Դու միշտ կմնաս իմ ՀՐԵՇՏԱԿԸ. >>

-Իսկ դու միշտ կմնաս իմ ՀՐԵՇԸ.- սրբելով իմ արցունքները շշնջացի ես.

Նա այլեւս իմը չի. Երեւի ես նրամ կյանքումս չմոռանամ. Երբեմն, որպեսզի դառնաս երջամիկ պիտի տառապես. Իմ փորձությունները ես անցա, ու հիմա ես ունեմ երկրորդ հնարավորություն երջանիկ լինելու. Բայց ես երբեք չեմ զղջա, որ սիրել եմ նրան. Ես միշտ կմնամ նրա  ՀՐԵՇՏԱԿԸ, իսկ ինքը իմ ՀՐԵՇԸ. Բայց ժամանակն է բաց թողնել բոլոր այս մտքերը. Թողնել այս քաղաքում բոլոր ցավերն ու տառապանքը. Ժամանակն է ամեն ինչ սկսել նոր էջից ու թողնել այս պատմությունը անցյալում.

Հաջող  Նոր Օռլեան, բարեւ նոր կյանք. Ես բացում եմ քո առջեւ բոլոր դռմշները հույսով, որ ինձ սպասվում է երջանիկ ապագա.

                       

ԴԵ ԻՆՉ ՍԻՐԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ, ԱՎԱՐՏՎԵՑ ԻՄ ԳԻՐՔԸ... ՈՒԶՈՒՄ ԵՄ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ, ՈՎՔԵՐ ԿԱՐԴՈՒՄ ԷԻՆ ԻՄ ԱՅՍ ԳԻՐՔԸ... ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՀԱՅՏՆՈՒՄ ԱԿՏԻՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ WolfZemf   Minasyan123   GayaneSedrakyan   Rosali__   NellyVardanyan   shushanadamyan   Mil2001Mil   AnnaOhanyan8 ...

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻՑ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՍՏՂԻԿԻ ՈՒ ՄԵԿՆԱԲԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ.. ԵՍ ՁԵԶ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ... 😘😘😘😘😘

ԻՍԿ ՀԻՄԱ ՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՆԵԼ... Ի ՍԿԶԲԱՆԵ ԵՍ ՈՐՈՇԵԼ ԷԻ, ՈՐ ԴԱՆԻԵԼԻ ՈՒ ԼԻԼԻԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԱՅՍՊԵՍ. ԲԱՅՑ ԻՆՔՍ ՇԱՏ ՍԻՐԵՑԻ ԻՄ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. ՈՒԶՈՒՄ ԵՍ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԻՄԱՆԱԼ. ԱՐԴՅՈՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԳՐԵՄ ՄԻ ԲՈՆՈՒՍԱՅԻՄ ԳԼՈԻԽ, ՈՐՏԵՂ ԴԱՆԻԵԼԸ ԵՒ ԼԻԼԻՆ ԿԼԻՆԵՆ ՄԻԱՍԻՆ?

ԿՍՊԱՍԵՄ ՁԵՐ ԿԱՐԾԻՔՄԵՐԻՆ

😘😘😘😘😘😘😘

Հրեշտակն ու Հրեշը Место, где живут истории. Откройте их для себя