Լիլին արթնացավ իր տանը եւ զգաց ինչ որ մեկի ներկայությունը.
Դանիելը նստած էր լուռ, գլուխը կախ գցած եւ սպասում էր Լիլիի արթնանալուն.
-Որտեղ է հայրս?- հարցրեց Լիլին աչքերը բաց անելով եւ նստելով անկողնու վրա.
Դանիելը մոտեցավ Լիլիին, նա ուզում էր օգնել, բայց Լիլին դրա կարիքը չուներ.
-Գնա'- հանգիստ տոնով ասաց Լիլին.
-Քո հայրն է ասել, որ կողքիդ լինեմ,- ժպտալով ասաց Դանիելը.
-Ես լավ եմ, խնդրում եմ գնա.
Լիլիի ձայնը Դանիելի մեջ առաջացնում էր անբացատրելի զգացմունք, որն հնարավոր չէ բացատրել բառերով. Դանիելին սիրել են շատ գեղեցկուհիներ, եւ բոլորն էլ ցանկացել են Դանիելին. Բայց այս փխրուն աղջիկը միակն է, ում ցանկանում է Դանիելը.
-Հանգիստ թող ինձ, խնդրում եմ,- բարձ տոնով ասաց աղջիկը.
Լիլին զգաց Դանիելի ձեռքը իր մեջքի վրա, զգաց տաք շրթունքները իր այտի վրա.
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Դանիելը համարյա հասնում էր իր նպատակին, բայց նրան խանգարեց դռան թակոցը.
-Մենք ավելի ուշ կհանդիպենք.- ասաց Դանիելը եւ գնաց.
----------------------------------------------
Ես հազար անգամ ասեցի Էմմային, որ չեմ ուզում մասնակցել դպրոցական ամանորյա բալին, որը կկայանա մի ռեստորանում.. Բայց Էմման շարունակում էր համոզել.
-Լիլ, քեզ ցրվել է պետք. Ես կօգնեմ քեզ շոր ընտրելու հարցում.
-Էմմա հարցը շորը չի. Ես չեմ կարողանա զվարճանալ, երբ տանը հայրս մենակ է ու հիվանդ. Դա իմ կողմից սխալ կլինի.
Ընդհանրապես դպրոցական ամանորյա բալերը շատ հետաքրքիր են անցնում. Այս տարի էլ ես վստահ եմ, որ շատ լավ է անցնելու.
-Ես կարծում եմ, որ դու արժանի ես մի փոքր զվարճանալուն. Հայրդ հաստատ չի նեղանա քեզանից, եւ բացի այդ հայրդ շատ կնեղվի, եթե իր պատճառով դու չգաս.
ВЫ ЧИТАЕТЕ
Հրեշտակն ու Հրեշը
Dla nastolatków-Դու միշտ կմնաս իմ ՀՐԵՇՏԱԿԸ -Իսկ դու միշտ կմնաս իմ ՀՐԵՇԸ.
