Ասում եմ, որ սերը պարտություն է. Բայց երբ կորցնում ես այն ձեռք ես բերում ավելի վսեմ բան, օրինակ հաղթանակ երկար տանջանքներից հետո.Ասում են սերը ինքնին տանջանք է. Եւ դա անկասկած ամենգեղեցիկ տանջանքն է բոլոր տեսակի տանջանքներից. Ես պատրաստ էի պայքարել հանուն իմ երջանկության, բայց անխիղճ ճակատագիրս նորից հարվածեց ինձ. Ճակատագիրը դժվար բան է. Մեկ մեկ այն մեզ ժպտում է, իսկ մեկ մեկ' ոչ. Այս անգամ նա ժպտաց ինձ վերջին անգամ....
Բացելով աչքերս ես միանգամից չհասկացա, թե որտեղ եմ. Ամբողջ մարմինս ցավում էր, ուղեղս մթագնել էր, իսկ շնչելը դժվարացել.
Նստեցի տեղումս եւ բռնացի պտտվող գլուխս. Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում իմ շուրջ, բայց ես լսում էի ինչ որ հարվածների ձայներ, գոռոցներ.
Դանիելն է... Նա այստեղ է, որպեսզի ինձ փրկի.
-Սիրելիս....-շշնաջի ես.
Ես փորձում էի ինձ զսպել, բայց արցունքներս ինձ չէին ենթարկվում.
-Սիրելիս?-ինչ որ ուժեղ հարված պատին ինձ սթափեցրեց.
Ինձ թվաց, որ ամեն ինչ սառել է, ժամանակը կանգ է առել.
-ինչու ես դա արել? Ինչն էր քեզ պակասում?-իրար հետեւից հարցերն ուղղվեցին ինձ.
-Դու հավատում ես նրան, ինչ տեսնում ես?-կտրուկ հարցրեցի ես.-Գիտես ինչ, Դանիել? Դու կարող ես ասել ու մտածել իմ մասին ինչ ուզում ես. Ես ամեն ինչից զզվել եմ. Ես ատում եմ այս զգացմունքը. Ատում եմ. Դու ինձ երբեք չես վստահել. Իսկ հիմա դու համարձակվում ես ինձ հարցեր տալ? Դու գողացար ինձանից ամեն ինչ'հանգիստ ու խաղաղ կյանքս. Բայց ես համակերպվել էի ամեն ինչի հետ. Ես ընդունեցի քեզ անկախ ամեն ինչից. Վերջիվերջո ես սիրեցի քեզ. Ինչ ես ուզում ինձանից?
Ես ինքս չէի հասկնում ինչ եմ խոսում եւ ինչ եմ անում. Մի քանի վարկյան շարունակ ես նույն հարցն էի տալիս, եւ նկատում էի թե ինչպես է Դանիելը մոտենում ինձ. Ուր է այն Դանիելը, ում ես սիրեցի? Ինչ է նրանից մնացել? Նրա մեջ նորից ծնվել է ՀՐԵՇԸ...
-Դանիե'լ- ես ձգվեցի դեպի նա հույս ունենալով, որ նա կգրկի ինձ, բայց նույն պահին նա հրեց ինձ ու ես տեսա նրա չարացած հայացքը.
Նա բռնեց իմ մազերից եւ քաշեց իր կողմ.
-Բաց թող,ցավում է...- լաց լինելով ասացի ես.
-Ցավում է հա?- Դանիելը ապտակեց ինձ, ես ցավից գոռացի,- դու անասուն ես Լիլի, քո տեղը դժոխքում է.
-Դանիել...- լսեցի ես Ստիվի ձայնը,- պետք չի....
Արցունքներս խանգառում էին էին պարզ տեսնել, բայց Դանիելի հայացքը ես զգում էի. Նրա հարվածից հետո ես խփվեցի պատին. Դանիելը նորից հարվածեց, որից հետո ես ընկա հատակին. Նա խփում էր ինձ եւ պատճառում բացի ֆիզիկական ցավից նաեւ հոգեւոր ցավ. Իմ ձեռքերը լրիվությամբ արյունոտվել էին. Ես փորձում էի ազատվել նրանից, թաքնվել ինչ որ անկյունում. Բռնվել էի անկողնու ոտքից, սակայն դա էլ չէր օգնում. Ծեծելով ինձ ու քաշելով իմ մազերից նա չէր էլ պատկերացնում ինչպիսի ցավ է ինձ պատճառում. Ես անընդհատ ուզում էի ազատվել, բայց ոչ մի բան չէր ստացվում. Իսկ Ստիվը... Ստիվը ոչինչ չէր կարողանում անել, բայց ես լսում էի, թե նա ինչպես է փորձում խանգառել Դանիելին. Ես խոսում էի ինքս ինձ հետ, փորձելով կտրվել իրականությունից. Իսկ իրականության մեջ Դանիելը ինձ իջեցնում էր աստիճաններով այնպես, կարծես ես փալաս լինեի.
<<Քեզ ծանոթ չի չէ այս ցավը Դանիել? Այն ցավը, որը այրում է ներսդ, կոտրում սիրտդ... այն ցավը, որից ուզում ես գոռալ ու լաց լինել.. Ինչ անարդար է այս կյանքը... Դու հավատացիր այդ հիմար մարդկանց, մատնեցիր իմ սերը, որին ես այնքան հավատում էի...Դու հանգցրիր այն կրակը, որն այրվում էր քեզ համար. Դու սպանեցիր ամեն ինչ, ինչ կապված էր քո հետ. Հիմա ես ինչպես ապրեմ?>>
Ճիչ դարկության մեջ... ոչ ոք չի լսում, ոչ ոք չի տեսնում… ոչ ոք չի օգնի... այնպիսի մարդ, ինչպիսին ես եմ այլեւս գոյություն չունի. Ես նրան այլեւս պետք չեմ. Նա ձեւացնում է, որ չի տեսնում իմ արցունքները. Ես այլեւս չեմ փորձում ազատվել նրա տանջանքներից. Նա հրում է ինձ մեքենայի մեջ. Ես սկսում եմ լաց լինել. Սրտումս ու հոգումս դատարկություն է. Սիրտս չի ուզում այլեւս բաբախել, իսկ հոգիս'փրկվել.
-Ես միայն մի բան չեմ հասկանում, ինչպես դու հավատացիր նրանց? Միթե իմ սիրո խոսքերին չէիր հավատում? Դրանք քո համար ընդհանրապես նշանակություն ունեին?-լաց լինելով հարցնում էի ես.- Տանում ես ինձ այն կամուրջը?... Հավատա ես կգցվեմ այնտեղից մեծ սիրով. Ես դա կանեմ, ոչ թե նրա համար, որ ապացուցեմ քեզ իմ սերը, այլ նրա համար, որ հոգնել եմ...
-Փակի'ր կեղտոտ բերանդ. Դու պառկած էիր անկողնում այնպես երջանիկ ու մերկ. Քո սիրեկանը հասցրեց փախչել. Բայց ես կգտնեմ նրան եւ կսպանեմ նրան...
Քչերը գիտեն, թե ինչ է իսկական հգեկան ցավը. Դա շատ ուժեղ հարված է. Սկզբում ցավոտ է լինում, կարծես կոտրվում ես հազար մասերի, իսկ հետո ոտքի ես կանգնում ու համակերպվում ես այդ ցավի հետ, բայց ոչ մի տեղ չես փախչի, անիմաստ է...
-Ես երբեք քեզ չէի դավաճանի, ՀՐԵՇ...
-Բայց դու դա արել ես, դրա համար էլ հիմա արդարանում ես... Ես թքաց ունեմ, ինչպես ու ում հետ, որտեղ ու երբ. Փաստը մնում է փաստ. Դու քնել ես ուրիշի հետ.
-Ես անիծում եմ այն օրը, երբ հանդիպեցի քեզ եւ անիծում եմ ամեն ինչը, կապված քո հետ,-դողացող ձայնով ասացի ես.
-Դրա կարիքը չկա. Դու մեռած ես իմ համար. Ոչինչ այլեւս չի փոխվի.
ԱՅԼԵւՍ ՈՉԻՆՉ ՉԿԱ ՈՒ ՉԻ ԼԻՆԻ.