Գիտեք, թե ինչ է ՍԵՐԸ? Անձամբ ես չգիտեի, մինչեւ չլսեցի այդ բառերը նրանից. Այն ինչ մենք զգում ենք միմյանց հանդեպ իսկապես որ ՍԵՐ է. Երկուսս էլ շատ լավ գիտակցում էինք, որ կգա մի օր եւ մենք կխոստովանենք այդ փաստը.
-Ես էլ եմ քեզ սիրում... շատ եմ սիրում. - հուզված ձայնով ասացի ես չկտրելով հայացքս նրա դեմքից.
Սերը դա քաղցր, անուշ զգացում է, որն ապրում է սրտիդ մեջ. Միայն նայիր սիրածդ էակի աչքերի մեջ ու ամբղջ աշխարհը կդառնա լուսավոր ու հաճելի, բոլոր վատ մտքերը կչքվեն, կմնաս միայն դու եւ նա. Ու տիեզերքը կարծես գրկաբաց կհրավիրի իր անսահմանություն, կբացի ձեր առաջ իր դռները ու կշշնջա.
<<ՍԵՐԸ ԴԱ ՍԵՐ Է.>>
Ես գիտեմ, որ նա իդեալական չէ, բայց ես համակերպվել եմ այդ մտքի հետ. Ես հիշում եմ Էմմայի խորհուրդը.
<<Ընդունի'ր նրան այնպիսին, ինչպիսին նա կա.>>
Ես հետեւեցի նրա խորհուրդին. Դու սիրում ես մարդուն ոչ միայն նրա լավ կողմերի համար, այլ նաեւ ընդունում ես նրա եւ վատ կողմերը. Ինչքան էլ որ այդ վատ կողմերը շատ լինեն.
Ես գրկեցի Դանիելին. Ինչ որ բան ներսից ինձ հուշեց <<համբուրի'ր>>.
Դանիելի շրթունքները ավելի տաք են, քան իմը. Ես արդեն առաջին անգամ չէ, որ համբուրում եմ նրան սեփական ցանկությամբ. Ես համբուրում եմ, որովհետեւ ուզում եմ զգալ նրան, լինել նրա հետ.
Երկաթ... Դանիելը թեթեւակի զգաց երկաթյա համ իր շրթունքների վրա, իսկ հետո Լիլիի ծանոթ, քաղցր բույրը. Ինչպես մետաքս... Այնպես էր ուզում պատռել Լիլիի շորերը եւ դեն նետել, որպեսզի կտորը չխանգառի. Լիլիի ընդհամենը մի հպումից Դանիելի սիրտը սկսում է արագ աշխատել. Նա հիասքանչ է. Հիասքանչ է իր ամոթախծությամբ, հիասքանչ է իր անհասկանալի բնավորությամբ. Մի քանի րոպե առաջ Դանիելը ատելի էր Լիլիին, բայց հիմա ներողություն խնդրելով ու բացելով իր հոգին արժանացավ համբույրի.
-Այստեղ ցուրտ է,-շշնջաց Լիլին, կտրելով իր շրթունքները Դանիելից.
Լիլին մրսում էր. Չնայած այտերը կարմրել էին, բայց Դանիելն հասկացավ, որ դա սովորական աղջկական ամոթ է. Լիլին այնքան գեղեցիկ է իր խնդրանքների մեջ. Միայն մի խնդրանք եւ Դանիելը հանուն նրա պատրաստ կլինի ամեն ինչի, միայն թե Լիլին արժանացնի իր մեկ համբույրին.
-Իսկապես ցուրտ է Դանիել,- նորից կրկնեց Լիլին,- բայց երբ դու ինձ գրկում ես շոգ է դառնում, շատ շոգ...Դրա համար էլ միշտ գրկիր ինձ.
Լիլիի շնչառությունը արագացավ. Նա իսկապես մրսում է. Դանիելը գրկեց նրան եւ տարավ իր տուն. Լիլին չէր ուզում բաժանվել նրանից. Ուրիշ ճանապարհ չկար. Նրանք նստած էին Դանիելի սենյակում. Դանիելը հետեւում էր, թե ինչպես է Լիլին ուսումնասիրում սենյակի առարկաները եւ մեկ մեկ էլ պատասխանում նրա հարցերին. Իսկ հետո... հետո Լիլին տեսավ մի լուսանկար. Լուսանկարի վրա մի երիտասարդ աղջիկ էր.
-Դա այն չէ ինչի մասին դու մտածում ես.
-Ուրեմն ինչ է սա?- բարկացած հարցրեց Լիլին,- քո նախկին <<սերերից>> մեկը?
-Լիլի',- բարձր ձայնով ասաց Դանիելը,- ես բացի քեզանից ուրիշին չեմ սիրել.
Լուսանկարի վրա պատկերված էր գեղեցիկ ժպտացող աղջիկ. Երեւում էր, որ սեւ ու սպիտակ լուսանկարի մեջի աղջիկը երջանիկ է.
Դանիելը մոտեցավ Լիլիին. Վերցրեց նկարը եւ սկսեց շոշափել. Լիլին բացտրություն էր սպասում.
-Մայրս է. Նա մի ժամանակ երջանիկ է եղել.
Լիլիի բարկությունը փոխարինվեց տխրության. ՄԱՄԱ. Լիլին լրիվությամբ մոռացել է մոր նամակ մասին.
Լիլին գրկեց Դանիելին. Ինչքան դժվար է տեսնել նրա տխրությունը.
-Կներես... մեկ մեկ ես անտանելի եմ դառնում. Խնդում եմ, մի' տխրիր.
Նրանց շրթունքները նորից դիպչեցին իրար. Այս անգամ Լիլիի մեջ էլ ծնվեց այրող ցանկություն. Դանիելը սառը ձեռքերը դիպչեցին Լիլիի տաք մարնին. Նա համբուրում էր Լիլիի մարմնի յուրաքանչյուր հատված, զգում էր ինչպես է արյունը եռում երակներում.
-Ես սիրում եմ քեզ ամբողջովին, ուղղակի հիշիր դրա մասին...
-Նմանապես...
Ինչ որ մի բան Դանիելին հրում էր դեպի Լիլին, եւ նա այդ ուժին չէր դիմադրում.
-Երբեք չմոռանաս ինձ...
Լիլին երբեք չի մոռանա Դանիելին... Ինչու? Որովհետեւ դա հնարավոր չէ...