Ինչ անեմ? Ոնց փախչեմ? Մի թե այսպես կավարտվի իմ նոր սկսած կյանքը.
Դանիելը կանգնած է այնքան մոտ, որ ինձ թվում է, թե նա հեշտությամբ կարող է անցք բացել իմ երեսի վրա իր ծանր հայացքով.
-Չես ուզում հարցնել, թե սա ինձ որտեղից?- խախտելով լռությունը եւ ցույց տալով իմ թեւնոցը ասաց նա.
Ուժերս հատվել են, բայց չեմ հանձնվի.
-Վերադարձրու. Այն ինձ է պատկանում.- հանգիստ ասացի ես.
Նա գրպանից հանեց իր դանակը եւ ուղղեց իմ կողմ.
Իմ սիրտը կանգ առավ. Նա հիվանդ է. Ինչու եմ ընդհանրապես կապվել նրա հետ?
-Ինչպիսի մահ ես ուզում?- նրա աչքերը այրվում էին ատելությունից.- Հեշտ թե... դժվար, բայց տանջվելով?
Ես չեմ հավատում իմ ականջներին. Այս ինչեր է խոսում?
-Ինչի ես դա անում?- հարցրեցի ես ուղիղ նրա աչքերի մեջ նայելով. - Ուզում ես ինձ սպանել ' սպանի'ր.
Դանիելը սեղմեց ինձ պատին. Մեջքս սկսեց ցավել.
-Չհամարձակվե'ս. Մի' բարկացրու ինձ.
-Հեռու մնա ինձանից. Ես քեզանից չեմ վախենում. -ես փորձում էի հավատալ սեփական խոսքերիս, բայց չէր ստացվում.
Ես հրեցի նրան. ԳՐՈՂԸ ՏԱՆԻ. Նա հասցրեց ձեռքս քերծել.
-Ինչու ինձ հրեցիր? Ուզում էիր բարկացնել ինձ? Ահա եւ արդյունքը.- նա մոտեցավ ինձ, եւ ցածր ձայնով ասաց.-Գիտես, ես աղջիկներին այսքան մոտ ուրիշ բանի համար եմ մոտենում. Նրանք նույնպես տանջվում են. Եւ նույնիսկ.. գոռում. Չես ուզում գոռալ Լիլի? Ինձ համար.
-Ես չեմ կարող քեզ բուժել. Բուժել կարող ես միայն դու. Բայց ցավ մի պատճառիր ուրիշներին. Խնդրում եմ, հանգիստ թող ինձ.
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
-Հանգիստ թողնել?- շատ բարձր ձայնով ասաց նա. -Ես ուզում եմ լուծել իմ խնդիրները. Իմ բոլոր խնդիրների պատճառը դու' ես.
-Եթե դա քեզ կօգնի, ապա ասեմ, որ ես մինչեւ հիմա չգիտեմ քո թույլ կողմերը. Դու ուժեղ ես, այո', բայց դա պատճառ չէ հարձակվել թույլերի վրա. Քեզ հաճելի է չէ հաղթել առանց պայքարի?
-Վերջացրու, Լիլի'. Եթե նորից խոսես, ես կվարվեմ քեզ հետ ավելի դաժան, քան դու կարող ես պատկերացնել.
Ես գլուխս բարձրաացրեցի եւ ասացի.
-Մարդիկ ճիշտ էին. Դու վախկոտ ես.
Նա ավելի բարկացավ եւ ազատ ձեռքով սեղմեց ինձ պատին.
-Եթե դու նորից համարձակվես ինձ այդպես անվանել, ես խոստանում եմ քեզ Լիլի, քո այդ վերքի կողքին կհայտնվի նորը ու ավելի խորը. Դու հասկացար ինձ? Հասկացար?
Ես գլխով համաձայնություն նշան տվեցի, հույսով, որ այս ամենը շուտով կավարտվի.
-Վերադարձրու իմ թեւնոցը.
Գիտեմ, որ հիմարություն ասացի. Նա չի վերադարձնի. Ես կարող եմ մոռանալ անգամ թեւնոցիս գոյությամ մասին.
-Սկզբում արժանացիր սրան, ոչ թե մտիր ուրիշների սենյակները.
-Թեւնոցը իմն է, իսկ քո սենյակում ես ոչինչ չեմ տեսել.
-Ստում ես. Ես չեմ հավատում քեզ. Դու քիտդ մտցրել ես իմ գաղտնիքների մեջ. Ես էլ նույնը կանեմ. Ամեն ինչ արդար է. Այդպես չէ? -դանակը մոտեցրեց իմ այտին.- Ի տարբերություն քեզ, ես կարող եմ առաջարկել քեզ ընտրել.Ինչպես արդեն ասացի, դու կարող ես ընտրել քո մահը. Եթե ընտրես հեշտ մահը, քեզ կհանձնեմ ընկերոջս շանը, որը կգզի քեզ մինչեւ մահանաս. Բայց ուր է միտքը? Դու դեռ ուզում ես տեսնել քո հորը չէ? Ընտանեական հիշողությունները երեւի քեզ համար թանկ են չէ? Այնպես որ ընդունիր երկրորդ տարբերակը. Հավատա այդպես ավելի լավ կլինի.
Ես չէի հասկանում թե ինչ է կատարվում. Դանիելը ինձ ձեռք էր առնում, իսկ ես ուրիշ տարբերակ չունեմ. Նա սպսում է իմ պատասխանին. Առաջարկում է ինձ դանդաղ, բայց դաժան մահ. Փոխարենը հնարավորություն ապրել մի քիչ էլ հորս կողքին.