Գլուխ 46

354 18 8
                                        

<<Որտեղ եմ ես?>>.- սա էր առաջին միտքը, որը ծանր բեռի պես ծանրացավ գիտակցությանս վրա. Ես խորը շնչեցի. Այստեղից տարօրինակ հոտեր էր գալիս. Կարամելի, թանկարժեք կտորի, թարմ ծաղիկների բույրեր. Ես փորձում էի բացել աչքերս, որպեսզի տեսնեմ, թե որտեղ եմ գտնվում, բայց իմ աչքերը կապված էին ինչ որ կտորով.

ԻՆՁ ՓԱԽՑՐԵԼ ԵՆ. Ես ոչինչն չեմ հիշում, միայն տարօրինակ հաղորդագրություն անհայտ համարից, հեռախոսային խոսակցություն Դանիելի հետ եւ տաքսին բարեհամբույր վարորդի հետ. Բայց այդ վարորդը հաստատ բարեհամբույր էր? Այս հարցին գիտացությունս չէր պատրաստվում պատասխանել.

-Ահա եւ դու արթնացար,-ասաց ինչ որ մեկը բարձր ձայնով.

Ինձ թվաց, որ ես մերկ եմ, որովհետեւ զգում էի նրա հայացքը իմ մարմնի վրա. Ինչու չեմ կարողամնում բացել աչքերս? Այստեղ շատ ցուրտ է. Ես հաստատ պառկած եմ թանկարժեք մետաքսի վրա. Ձեռքերս եւ ոտքերս կապված են եւ ես չեմ կարողանում շարժվել.

Վերջապես աչքերս բացում են եւ ես նկատում եմ, որ ինձ առեւանգողի ձեռքերը շատ կոպիտ են, ոչ այնպիսին, ինչպիսին Դանիելի ձեռքերը.

Դանիել...

Այդ կոպիտ ձեռքերը բռնում եմ իմ կոկորդից եւ ստիպում, որ ես նայեմ վերեւ' առեվանգողիս աչքերի մեջ.

-Դու...

-Այո Լիլի, ես եմ... ,- սեւ բաճկոնով, գեղեցիկ սանրվածքով պատասխանեց նա.

Ես այս գեղեցիկ երիտասարդին շատ եմ հանդիպել. Առաջին անգամ սրճարանում, երբ նա ինձ շեղեց նորմալ դաս անելուց, հետո Ամանորյա բալին, որտեղ ես նրան ապտակեցի.

-Թույլ տուր ներկայանալ,- գռեհիկ ժպտալով ասաց նա.- իմ անունը Մարկոս է. Ես առաջ չէի ասում անունս, որովհետեւ չէի գտնում դա կարեւոր, իսկ հիմա.... հիմա ամեն ինչ ուրիշ է.

-Ինչ ես ուզում ինձանից?- ուղիղ հարցրեցի ես.

Լսվեց ինչ որ մեկի ծիծաղը, որը ինձ հուշեց, որ այս սենյակում բացի ինձանից եւ Մարկոսից կա նաեւ ուրիշը.

-Դու նույնիսկ չես էլ պատկերացնում, թե որքան անթերի ես Լիլի. Հիմա ես հասկանում նրա սերը քո հանդեպ. Ճիշտ չեմ Վալտեր?

Ձախ կողմում կանգնած էր մի երիտասարդ տղա. Նրա ներկայությունը ավելի վախեցրեց ինձ քան Մարկոսինը. Այդ Վոլտերը նայում էր ինձ իր վառ կանաչ աչքերով.

Իմաստ չունի օգնություն կանչել. Ինձ ոչ ոք չի լսի. Այստեղ բացի մեզանից, ուրիշ ոչ ոք չկա. Մենք կարծես թե բարձր հարկում ենք, այստեղ ընդհամենը մի պատուհան է. Ես դրսից ոչ մի ձայն չեմ լսում. Վտանգը այնքան մոտ է, կանգնած հենց իմ դիմաց. Ես հասկանում էի դա շատ լավ.

-Վոլտերը իմ ընկերն է. Ես եւ նա ունենք մի նպատակ. ՈՉՆՉԱՑՆԵԼ ԴԱՆԻԵԼԻՆ. Վոլտերը երիտասարդ, գրավիչ տղա է, իսկ դու գեղեցիկ օրիորդ. Քո հիմար լինելու պատճառով կհայտնվես նրա հետ միեւնույն անկողնում.

Ես սառեցի տեղումս. Ինձ փախցնելու պատճառը նոր տեղ հասավ.

<<Սուտը նա կների, բայց դավաճանությունը' ԵՐԲԵՔ. Նա կսպանի քեզ, եթե դու դավաճանես նրան... >>- հիշեցի Ստիվի խորհուրդը եւ սիրտս սկսեց ավելի ցավել.

-Նա կսպամի քեզ,- գոռացի ես,- ես ձեզ չեմ էլ խղճա, դուք արժանի եք մահվան...

-Սխալվում ես, քաղցրիկս,- մոտենալով ինձ ասաց Վոլտերը,- նախ քո մասին մտածիր. Առաջին հերթին նա քեզ կսպանի.

Մարկուսը նստեց իմ կողքին եւ սկսեց իր մատներով շոյել վիզս.

-Նա նույնպես քեզ նման միամիտ, բայց շատ գեղեցիկ աղջիկ էր. Ընդհամենը տասնվեց  տարեկան.Դա սիրելու տարիք չէր. Բայց նա սիրում էր եւ իր սերը ապացուցեց... - հանելուկներով խոսեց Մարկուսը.

Ես չէի կարողանում հասկանալ ...Դանիելի որ գաղտնիք է փորձում ինձ պատմել?

-Ինձ վրեժն է տանջում Լիլի. Վոլտերը ուներ մի քույր, հատազատ արյուն,- շարունակեց Մարկոսը,- ու գիտես Քրիստին յուրահատուկ էր.. նա ստեղծված էր սիրելու ու սիրվելու համար, բայց Դանիելը  փոխեց ամեն ինչ իր հայտնությամբ.

-Երկու տարի առաջ Քրիստին ինքնասպան եղավ,- սկսեց Վոլտերը,- իրեն նետեց կամուրջից. Իսկ Դանիելը փոխարեն օգներ, կանգնած վայելում էր այդ պահը.

<<Ո'չ նրանք ստում են. Նրանք սա ինադու են անում, որպեսզի ես հիասափվեմ Դանիելից. Նրանք ուզում են ստորացնել նրան ...>>

-Ես ձեզ չեմ հավատում..

Բայց Վոլտերը ավելի մոտեցավ ինձ եւ սկսեց հանվել... Սիրտս սկսեց արագ աշխատել..

-Քրիստիի մի համբույրը ինձ հետ մթագնեց Դանիելի ուղեղը.- շարունակում էր Մարկոսը,-Իսկ Դանիելի մեկ հարցը'<< Սիրում ես ինձ?>> զրկեց նրան կյանքից. Դանիելը, որպեսզի հավատա Քրիստիի սիրուն պահանջեց նրան ինքնասպան լինել. Այդպես էլ արեց. Ես սիրում էի նրան. Իսկ այն ամենը ինչ ես սիրում եմ, չպիտի տառապի Դանիելի նման շներից.

Ես ինձ մեղավոր զգացի. Կարծես այդ ես եմ Քրիստիին գցել կամուրջից.

-Դանիելը մեղավոր է, բայց նա մեղք չունի, որ Քրիստին ծախված ապրանք էր,- ասացի ես եւ սպասում է Վոլտերի ապտակին, բայց Մարկոսը թույլ չտվեց եւ արգելեց նրան.

-Դե ինչ Լիլի սկսենք?- ասաց Մարկոսը եւ պահարանից հանեց մի սրվակ.

-Դուք կփոշմանեք,- ասացի ես մինչ Մարկոսի ներարկած դեղը կհասներ իմ գիտակցությանը.

-Ցավոտ չի լինի, Լիլի. Մի անհանգստացիր,-արդեն թույլ լսեցի Վոլտերի ձայնը,- քնիր, Դանիելի հրեշտակ.. քնիր.  կհանդիպենք այն աշխարհում..

<<Միայն քո երազներում Վոլտեր...>>

Հրեշտակն ու Հրեշը Stories to obsess over. Discover now