Երբ լուսացավ Դանիելը ինձ արթնացրեց իր համբույրով. Ես արթնացա եւ հանդիպեցի նրանշ սեւ աչքերի հետ, որոնց խորքում կարդացի թաքնված երջանկություն.Միթե ես եմ նրան երջանկացնում? Ամեն ինչ փոխվել է. Հիմա չկամ միայն ես, կամ միայն նա, ԿԱՆՔ ՄԵՆՔ.
-Պիտի նախաճաշենք.
Ես ժպտացի. Չէի ուզում վեր կենալ եւ փչացնել այս իդեալական պահը. Շատ հաճելի էր գտնվել նեա հետ միեւնույն անկողնու մեջ. Հիմա իմ կողքին պառկած էր ուրիշ Դանիել, ոչ այն Դանիելը, ով թունավորում էր իմ կյանքը, ով դարձել էր իմ սարսափ երազների գլխավոր հերոսը, ով հետեւում էր իմ ամեն քայլին. Այս փոփոխությունները բնականաբար ինձ դուր էին գալիս.
Դանիելը օգնեց ինձ վեր կանալ. Ես հասցրեցի վերմակով ծածկել մերկ մարմինս.
-Ես ամաչում եմ... - շշնջացի ես.
Նա մեղմ ժպտաց ու դուրս եկավ սենյակից. Ես արագ ինձ կարգի բերեցի եւ իջա ճաշասենյակ. Այստեղ ինձ անակնկալ էր սպասում. Դանիելը դեռ առավոտյան պատվիրել էր համեղ նախաճաշիկներ, որոնց հոտը տարածվել էր ամբողջ տանը. Ես կարծում էի, որ անտառ առաքում չի լինում, բայց Դանիելն ասաց, որ մոտակայքում առաքման կետ կա, որը աշխատում է հատուկ անտառի տների համար. Նախաճաշը շատ համեղ էր. Ամբողջ ուտելու ընթացքում Դանիելը ուշադիր ինձ էր նայում, որից ես շատ էի ամաչում. Հանկարծ հիշեցի հորս մասին ես սկսեցի անհանգստանալ.
-Աստված իմ, հայրս հիմա ոստիկանություն է հայտնել, որ իր աղջիկը անհետացել է...- հանելով անջատած հեռախոսս ուզում էի զանգ տալ հորս.
Բայց Դանիելը դա էլ էր պլանավորել.
-Մի անհանգստացիր. Ես հորդ ասել եմ, որ մենա քաղաքից դուրս խնջույքի ենք եւ առավոտյան ենք վերադառնալու.
Սիրտս տեղն ընկավ. Ես պահեցի հեռախոսս.
Դանիելը անսպասելի մոտեցավ ինձ ու գրկեց. Սիրտս սկսեց արագ խփել.
-Հավատա Լիլի...Իմ բոլոր սպասելիքները արդարացված են. Դու չես էլ կարող պատկերացնել, թե ինչպես ես ինձ երջանկացնում. Վատ բաների մասին մի մտածիր. Եթե այստեղ ինչ որ մեղավոր կա, դա ես եմ... Ինչքան հիմար էի ես, Լիլի. Մենք շուտվանից կարող էինք միասին լինել. Դու անթերի ես Լիլի, Այս ամենը...- մատով դիպչեց իմ շրթունքներին եւ դանդաղ իջավ ներքեւ,- ինձ է պատկանում, քո մարմնի յուրաքանչյուր հատվածը.
-Պատմիր ինձ քո մասին- հասկանալով, որ լավ պահ է նրա հետ խոսել իր մասին, խնդրեցի ես.
-Ինչ գիտես իմ մասին, ու ինչ ես ուզում իմանալ?- կտրուկ ասաց նա.
Ես զարմացա, որ նա այսքան հեշտ համաձայնվեց խոսել.
-Դու առաջ զբաղվել ես սպորտով, խաղում ես շախմատ, հիանալի նկարիչ ես, կարդում ես պոեզիա եւ լսում ռոք.- ասացի այն ինչ գիտեի նրա մասին.
-Պոեզիա ես չեմ կարդում, այլ մայրս.- ուղղեց ինձ Դանիելը.- իսկ մնացածը ինչ ասացիր, լրիվությամբ ճիշտ էր. Ինձ մի բան է հետաքրքիր. Դու այդ ամենը իմացել ես, երբ մտել էիր մեր տուն?
Ես մեղավոր ժպտացի ու գլխով համաձայնության նշան տվեցի.
-Ուրիշ ինչ գիտես իմ մասին?- խորամանկ ժպիտով հարցրեց Դանիելը.
-Ոչինչ. Դրա հանար էլ քեզ եմ խնդրում, որ պատմես ինքդ.
-Չեմ սիրում հիշել անցյալը, բայց որ խնդրում ես,-Դանիելը սկսեց արագ շնչել- միայն մի բան կխնդրեմ.
Ես հարցական նայեցի նրան.
-Խոստացիր, որ այն ամենից հետո ինչ կպատմեմ, կմնամ քեզ համար այնպիսին, ինչպիսին հիմա տեսնում ես. Չես սկսի ինձ խղճալ...
![](https://img.wattpad.com/cover/101338434-288-k230138.jpg)
ВЫ ЧИТАЕТЕ
Հրեշտակն ու Հրեշը
Roman pour Adolescents-Դու միշտ կմնաս իմ ՀՐԵՇՏԱԿԸ -Իսկ դու միշտ կմնաս իմ ՀՐԵՇԸ.