Այրում է ամառային, կիզիչ արևը:Բակը պատված է վառ կանաչով, որը գունավորվում է նրբերանգ վարդերով և երիցուկներով:Հնչում է եկեղեցու զանգերի ձայնը, որը տարածվում է ամենուր և ժպիտ պարգևում անցորդների երեսներին:Չէ՞ որ այսօր կազմավորվելու է նոր և երջանիկ ընտանիք, իսկ ստեղծագործումը հաստատելու է Հայ Առաքելական Եկեղեցին:
Նա կանգնած է խորանի առջև, կապույտ աչքերը նյարդերից փախչում են աջից ձախ, փնտրում սիրելիին, ով այսօր դառնալու է աշխարհի ամենաերջանիկ կինը՝ գտնվելով նրա նման տղամարդու կողքին:Սև կոստյումը ընդգծում է Հայկի զարգացած մկանները, սակայն երիտասարդը ցանկանում է ազատվել ճնշող փողկապից, առևանգել հարսնացուին և փախչել հեռու:
Հյուրերը տեղավորվել են փայտե նստարաններին, խորանի աջ և ձախ կողմերում կանգնած են հինգից վեց տարեկան գեղեցիկ երեխաներ՝ կրելով կաթնագույն, հրեշտականման թևերով հագուստներ:-Չմտածե՛ս, լավ ա լինելու:
Շիկահերը ձեռքը դնում է ընկերոջ ուսին և աչքով տալիս, բայց դա ոչ մի կերպ չի պակասեցնում կապուտաչյայի լարվածությունը:Հաշված վայրկյաններ, և սիրելի սևահերը մտնում է ներս եկեղեցու հսկայական դռներից՝ ճերմակ,հարսանեկան զգեստով, որը հպվում և մաքրում է հատակը:Այն շքեղ տեսք ունի, ինչպես և ինքը՝ աղջիկը:Նրան ուղեկցում է հորեղբայրը՝ Սևակը:Հայկի շնչառությունը վայրկենապես կանգ է առնում, նա ընդունում է ավելի լուրջ հայացք, ուղղում թիկնեղ ուսերը:Գայանեն դանդաղ քայլերով մոտենում է իր ամենահարազատ և սիրած էակին՝ հարսանեկան երաժշտության ներքո:Եվս մեկ րոպե, և տղամարդը հանձնում է օրիորդին Հայկին, միանում հյուրերին:Փայլուն ժպիտը ավելի է գեղեցկացնում զույգերի դիմագծերը:Երիտասարդը բռնում է օրիորդի ձեռքերը և խորը հոգոց հանելով՝ խոստովանում.
-Ինչքա՜ն եմ սպասել էս օրվան:
Գայանեն միայն ժպտում է:Տերհայրը սկսում է խոսել, սակայն նրանք չեն լսում, քանի որ տարված են միմյանցով, չեն հավատում կատարյալ իրականությանը:
Ed Sheeran - Give me love 00:00 - 03:43
-Հանաձա՞յն ես, Հա՛յկ Թովմասյան, կնության առնել Պետրոսյան Գայանեին՝ լինելով նրա կողքին և՛ տխրության, և՛ ուրախության վայրկյաններին:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ է
Teen FictionԻ՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...