Մաս 30.

403 156 1
                                    

Վարդանն արմունկներով հենվում է ծնկներին , մատերը խաչում և լուրջ հայացքով նայում իր առջևում նստած զույգին:Նարեկը բավականին հանգիստ է , ուսումնասիրում է հյուրասենյակի պատերը , նայում նկարներին , իսկ Վիլյան , կարծես ՝ ասեղների վրա նստած լինի:Ժաննան կ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Վարդանն արմունկներով հենվում է ծնկներին , մատերը խաչում և լուրջ հայացքով նայում իր առջևում նստած զույգին:Նարեկը բավականին հանգիստ է , ուսումնասիրում է հյուրասենյակի պատերը , նայում նկարներին , իսկ Վիլյան , կարծես ՝ ասեղների վրա նստած լինի:Ժաննան կրծում է եղունգները և տատանվում ՝ նստած նրանցից մի փոքր հեռու ՝ աթոռին:

-Խոսեք , լսում եմ...

-Ի՞նչ ասենք , պապ ջան:

Կանաչաչյան կեղծ ժպիտ է ցուցաբերում և
դողացող ձայնով հարցնում հորը:Վերջինս քմծիծաղ է տալիս և նայում սևահեր երիտասարդին:

-Մի գուցե , դու՞ ինչ-որ բան ասես:

Նարեկի և Վարդանի հայացքները բախվում են , այդ ընթացքում Վիլյան ցանկանում է աչքերով ինռ-որ բան հասկացնել Ժաննային , սակայն նա միայն գլուխը շարժում է աջից ձախ և հոգոց հանում:

-Ասեմ...

Տղան մի փոքր առաջ է նստում , ինքնավստահ կերպով բարձրացնում հայացքը և սկսում խոսել:Վիլյայի սիրտը կանգ է առնում:Քառակի անգամ խոշորացած աչքերով նայում է սևահեր երիտասարդին:

-Ես...

-Նարե՛կ...

Կոպիտ ձևով հնչեցնում է սիրելիի անունը , Վարդանն ու Նարեկը նայում են նրան:

-Բարձրացի վերև , Վիլյա:

Հանգիստ տոնով հրամայում է հայրը:

-Բայց պապ...

-Վերև՛...

Բարձրացնում է ձայնը , կանաչաչյան այլևս չի կարողանում առարկել:Ոտքի է կանգնում և կախ գլխով լքում հյուրասենյակը , Նարեկը ճանապարհում է նրան իր սև աչքերով:

-Դու էլ , Ժաննա:Գնա քրոջդ մոտ:

Ժաննան առաջին հրամանից լսում է և նույնպես միայնակ թողնում տղամարդկանց:

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էWhere stories live. Discover now