Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
-Ես վերնաշապիկ չեմ հագնելու:
Բղավում է Հայկը և համառ երեխայի նման նետում սպիտակ շապիկը հատակին:Վայրենաբար հասնում է զգեստապահարանին , քաշում հայելապատ դուռը և ամբողջ հագուստները գցում ներքև:Զգեստապահարանի բոլո՜ր տեսակի շորերը հայտնվում են ննջասենյակի տարբեր հատվածներում:Ձեռքի տակ է ընկնում մի սև պարանոցը փակ կանացի բլուզ:Ցանկանում է դա նույնպես վերացնել աչքի առաջից , սակայն կանգ է առնում և նայում դրան:Վայրկյաններ շարունակ հայացքը չի կտրում իրից , այնուհետև դանդաղ մոտեցնում է քթին ՝ փակելով կապույտ աչքերը:
Սիրելի և բազմահազար հիշողություններ պարունակող բույրը մխրճվում է հոտառական օրգանի մեջ , տարածվում քթից մինչև գլխուղեղը ՝ արթնացնելով վառ պատկերներ անցյալից:Մնալով նույն դիրքով մոտ մեկից երկու րոպե ՝ ուշքի է գալիս , հավաքում իրեն և ծալում բլուզը ՝ հետ վերադարձնելով զգեստապահարանի դարակներից մեկը:Քաշում և փակում է հայելապատ դուռը , ձեռքն անցկացնում մազերի միջով ու դուրս գալիս ՝ թողնելով սենյակն ավիրված:
-Ես պատրաստ եմ:
Իջնում է աստիճաններով առաջին հարկ , հագին տան շորերն են:Մայրը , մորաքույրը և հայրը պտտվում են և իրենց ուշադրությունը սևեռում տղայի վրա: Նրանք երեքն էլ գեղեցիկ են հագնված , առիթին համապատասխան , ինչը չի կարելի ասել կապուտաչյայի մասին:
-Բարև պապ:
Անտարբեր ձայնով բարևում է ու անցնում բոլորի կողքով:Շունը նույնպես թեքում է գլուխը , կարծես ՝ ամոթանք է տալիս տիրոջը:
-Բարև...Տղես:
-Ի՞նչ ա վիճակդ:Խի՞ ներկայանալի տեսք չունես:
-Ներկայանալի տեղ գնալուց կունենամ ներկայանալի տեսք:
Պատասխանում է Ելենային , ով հոգոց է հանում , իսկ Սառան պտտեցնում է աչքերը: