-Պապ , ձեր կազմակերպածն ընդհանրապես լավ միտք չի:Կվախենան , չէ՞:
Ժաննան դժգոհ դեմքի արտահայտությամբ դասավորում է սպիտակ և կարմիր վարդերով լի զամբյուղները , խոսում Վարդանի հետ:
-Տեսնես ՝ շատ ե՞ն վախեցել:
Տղամարդն ընկնում է մտորումների մեջ ՝ հայացքը հառելով բաց երկնքին:Նրանք գտնվում են մեծ այգում ՝ զարդարված ծաղիկներով , ծառերից կախված մանր լույսերով , գեղեցիկ և կլոր սեղաններով:
Այգու կենտրոնում կանգնեցված է կամարը...-Եթե ես լինեի Վիլյայի փոխարեն , մի քանի տարի քո հետ բառ չէի փոխանակի:
Կատակով արտաբերում է Ժաննան ՝ կանգնելով թաթերի վրա և համբուրելով հոր այտը:
-Ես քեզ ոչ մեկին չեմ տա:
Բարձրացնում է ունքերից մեկը վերև , ժպտում:Դուստրը ծիծաղելով առաջ է գնում ՝ ճանապարհին քթի տակ խոսելով.
-Լսեցի՞ր , Դավիթ:
***
-Ուզում ես ասել , որ...
-Հա , անհանգստանալու կարիք չկա , ես ամեն ինչից տեղյակ եմ:
Հոր բառերից հետո կապուտաչյան ծիծաղում է:
-Հիմա Արսենի վախեցած վիճակն եմ պատկերացնում:
-Եթե դու տանը լինեիր , քեզ էլ էին էդ ձևով տանելու:
Կարենը բավականին բարձր տրամադրություն ունի:Հայկի ծիծաղը կորչում ա , երիտասարդը կախում է հայացքը ձեռքերին:
-Ի միջայլոց , ո՞րտեղ էիր:
-Մի տեղ...
Թոթվում է թիկնեղ ուսերը , հոգոց հանում:
-Ե՞րբ ենք դուրս գալու:
-Երբ մամադ ու Սառան պատրաստ լինեն:
Հայր ու որդի նայում են միմյանց , հասկանում իրենց ծանր կացությունը և միաժամանակ արտաբերում.
YOU ARE READING
Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ է
Teen FictionԻ՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...