Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
Սևահերը դուրս է գալիս հիվանդասենյակից ՝ իր հետևից զգուշությամբ փակելով դուռը:Խորը շունչ է քաշում , երեսից հետ տանում կարճ մազափնջերը և մի քանի վայրկյանով փակում աչքերը ՝ ցանկանալով վերացնել դրանց լարվածությունը:Դրանք կարմրել են , հոգնած տեսք ունեն , ինչպես երեկ: Նրա համար այս ամենը տանելը հեշտ չէ:
Մինչ աղջիկն իր մտքերով քայլում է միջանցքով , որի պատերին փակցված են զանազան նկարներ և դրանց շուրջը պտտվող մանր լույսեր:Ամանորյա տրամադրություն է պարգևում:Այրդյո՞ք անձնավորությունը , որը գտնվում է հիվանդանոցի 4 պատերի ներսում , կարող է իրեն լավ զգալ մի քանի վառվող և անջատվող լամպերից , ընդունարանում դրված միջին հասակի տոնածառից , բժշկական անձնակազմի ժպիտներից...
-Գայանե...
Լսում է իր անունը , կանգ է առնում և շրջվում:Կարենը մոտենում է նրան:
-Հայկը ո՞նց ա:
-Քնել ա:Ուզում էի մի փոքր հաց ուտեր , բայց ոչինչ բերանը չի դրել:Չի ուտում հիվանդանոցի ուտելիքները:
-Եթե կարելի ա ուտելիք համարել...
Քմծիծաղ է տալիս , սակայն Գայանեն այժմ նրա լավ տրամադրությունը կիսելու մտադրություն չունի:Տղամարդը լրջանում է և վերջապես մեկնում ձեռքին գտնվող բաժակներից մեկն օրիորդին:
-Դու հաստատ սրա կարիքն ունես:
Նա նայում է սև տաք հեղուկին , որի միայն բույրն ունակ է աղջկան գրավել:Վերցնում է սրճով լի բաժակը և երկու ձեռքով հպվում դրան:Ափերը սկսում են վառվել:
-Մերսի:
-Տեսքդ շատ վատ ա:
Խոստովանում է աղջկա սիրելիի հայրը , Գայանեն ունքը բարձրացնում է վերև:
-Երբեք կնոջը մի՛ ասեք , որ իր տեսքը վատ ա , առավել ևս շատ:
-Դե...Քեզ ինչ-որ մի կերպ պետք ա՞ ստիպեմ , որ գնաս տուն , թե՞ չէ:
-Ես ինձ Հայկի կողքին ավելի լավ եմ զգում:
Մազափունջը տանում է ականջը հետև , այնուհետև կում անում անուշ ըմպելիքից: Այն թարմացնում է ուղեղն ու էներգիա հաղորդում , որի պակասն այժմ զգում է սևահերը: