-Արս , չգիտեմ ՝ որտեղ ես ու ինչով ես զբաղված , բայց պետք ա հետս գաս:
-Նար , գիտե՞ս , որ վրազողը տղա չի ունենում:
Լսում է ընկերոջ քմծիծաղը հեռախոսի մյուս կողմում և հոգոց հանում:
-Ես աղջիկներովս էլ շատ երջանիկ կլինեմ:Էսքան խոսալու փոխարեն արդեն ճանապարհին էիր...
-Լավ - լավ , 5 րոպեից դուրս եմ գալիս:Մենակ ասա ՝ ու՞ր ենք գնալու:
-Տարածք պետք ա նայենք...
Եվ ընդհատում է զանգը ՝ անջատելով բջջայինն Արսենի երեսին:
***
-Ես պետք ա թռնեմ...
Արսենը քաղցած կատվի հայացքով նայում է Արմինեին , ով ծիծաղում է և նուրբ ափերի մեջ վերցնում սիրելիի դեմքն այնպես , որ այտերը հավաքվում են ու զվարճալի տեսք հաղորդում նրան:Համբուրում է շուրթերը , սակայն դա տևում է կարճ և արագ , ապա վեր կենում:
-Նարեկին կասես , որ առաջարկն ընդունում ես:
Աղջիկն ուղղում է հատակին գցած բարձերը , հավաքում հյութի բաժակներն ու ափսեները:
-Լավ , ինչքա՞ն են իրանք օգնելու , Արմին:
Շիկահերն այնպես է քայլում ընկերուհու հետքերով , կարծես ՝ երեխա լինի , ով ինչ-որ հրատապ բան է ցանկանում մորից:Արմինեն դնում է սկուտեղը խոհանոցի սեղանին և շրջվում դեպի սիրելին:
-Էս կյանքում յուրաքանչյուր բան հաղթահարելի ա . չկան << Չեմ կարա >> - ներ , չկան << Ես ոչ մեկից օգնություն չեմ ընդունի >> - ներ , չկա << Ոչ մի բան սեփական ուժերով չեմ կարող անել >> արտահայտությունը:Դու խելացի ես , աշխատասեր , ունես թե՛ արտաքին , թե՛ ներքին գեղեցիկ տվյալներ:Քանի դեռ դու ապրում ես , դու կարող ուժ ես , Արսեն:
Պետք չի թերագնահատել սեփական եսը , պետք չի քնել ու արթնանալ էն մտքով , թե ինչ ես ուտելու , ինչ ես հագնելու , ուր ես գնալու...Պետք ա ուղղահի բռնել վայրկյանն ու վայելել , հաճույք ստանալ ամեն մի պահից:
KAMU SEDANG MEMBACA
Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ է
Fiksi RemajaԻ՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...