Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
-Շուտով դասերը կվերջանան , իսկ Գայուշը դեռ չկա:
Վիլյան դասավորում է գրքերը և , հոգոց հանելով , խոսում Արմինեի հետ:
-Չես զանգե՞լ:
-Չէ , Նարեկի հետ եմ խոսացել , ինքը վաղուց շենքում ա:
-Գայուշի մասին ոչ մի բան չի ասե՞լ:
Կանաչաչյան գլխով բացասական պատասխան է տալիս:
-Էստեղ նշանած եմ կորցրել , կարող ա՞ տեսած լինեք:
Նարեկը սև աչքերով ուսումնասիրում է համալսարանը , սակայն շատ լավ գիտի ընկերուհու գտնվելու վայրը:Աղջիկը շրջվում է , ժպտում և վազում դեպի տղան: Ձեռքերը փաթաթելով պարանոցի շուրջ ՝ շուրթերին կարճ և նուրբ համբույր է թողնում:Արմինեն նայում է նրանց , անկեղծ , բայց միաժամանակ տխուր ժպիտ ցուցաբերում:
-Գայուշը դասի չի էկե՞լ:
Հարցնում է զարմացած ձայնով:Աղջիկները գլուխները շարժում են ձախից աջ:
-Հկեն էլ չկա:
Արմինեն և Վիլյան նայում են միմյանց , բարձրացնում ունքերը վեր , հասկանում , որ կորած երիտասարդները միասին են:
-Արսենն աշխատանքի ա...
Փորփրելով բջջայինը ՝ հնչեցնում է Նարեկը , ընկերոջ նախկին ընկերուհին խորը շունչ է քաշում:Վիլյան արմունկով հարվածում է տղայի որովայնին , ով կծկվում է:
-Ամեն ինչ լավ ա , Վիլ:Զոհեր պետք չեն:
Ծիծաղում է , վայրկյաններ անց հնչում է զանգի ձայնը:
-Վերջ , դու գնա , մենք մի ժամ կնստենք ու դուրս կգանք:
-Կզանգես:
Երիտասարդը համբուրում է աղջկա պարանոցը և չքվում:
-Ո՞րտեղ ա աշխատում:Մարդասպանների գործակալությունում , որտեղ անցնում են ընկերուհիներին խեղդելու դասընթացնե՞ր: