Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Կապուտաչյան պառկած է իր անկողնում՝ հեռախոսը ձեռքին:Նրա ձեռքերից մեկը գտնվում է գլխի տակ, իսկ մյուսով թերթում է բջջայինի էկրանը:Յուրաքանչյուր մատի աջ շարժման հետ միասին՝ տղայի ժպիտը ավելի և ավելի լայնանում է:Եվ ինչպե՞ս չժպտալ, եթե նա նայում է իր և սիրելի սևահերի համատեղ նկարները:Դրանք տարբեր են, բազմազան, գունավոր և սիրով լի:Դրանցից մեկում Գայանեն ժպտում է, աչքերը փակ են, իսկ ձեռքում պահում է պիցցայի մեծ կտորը, աջ կողմում երևում է Հայկի ծիծաղը, ով նկարում է իրենց երկուսին:Մյուսում աղջիկը քնած է՝ պառկած նրա մերկ իրանին:Երրորդում նրանք երկուսը գտնվում են մեքենայի մեջ. օրիորդը գլուխը դրել է երիտասարդի ուսին և նկարել:Նկարներին հաջորդում է զույգի համատեղ տեսահոլովակը:Հայկը կիտում է հոնքերը, այնուհետև միացնում այն:Կրկին մեքենայում, կրկին երկուսով, և կրկին հեռախոսը Գայանեի ձեռքին է:
-Ես պետք ա ապացուցեմ մարդկանց, որ Հայկ Թովմասյանը ճաշակ չունի:
-Ո՞վ էր իմ հետ հավասար երգում:
-Ես փաստն էի արձանագրում:
Սևահերը պատասխանում է ծիծաղով, սակայն նրա երեսը չի երևում, միայն կապուտաչյան է կադրում, ով վարում է մեքենան, սալոնում հնչում է ինչ-որ երգ: Տղան մտքերով անմիջապես ուղևորվում է դեպի իր և աղջկա երջանիկ օրերից մեկը:
Երկուսուկեսամիսառաջ
Գայանեն իր տեղը չի գտնում սև Audi-ում:Աղջիկը նայում է պատուհանից դուրս դեմքի դժգոհ արտահայտությամբ, այնուհետև ձեռքերը ծալում որովայնի առաջ և հայացքը շրջում դեպի սիրելին, ով ուշադրությամբ հետևում է ճանապարհին:Սևահերը մտածում է որոշ ժամանակ, ապա ոտքը գցում ոտքին և բարձրացնում կիսաշրջազգեստը վեր:Մուգ շագանակագույն աչքերը կենտրոնանում են առջևում, և օրիորդը ժպտում է հպարտությամբ:Q5-ը կայանում է կարմիր լույսի ներքո, ինչից հետո Հայկը դիմում է ընկերուհուն՝ նայելով ոտքերին և հարցնելով.