Սև Audi Q5-ը կանգ է առնում ուսումնական շենքի առաջ՝ սպիտակ ձյունը վերածելով մոխրագույն մրի հետքի:Հայկը իջնում է և ուղղելով չկոճկված երկար վերարկուն՝ մոտենում է երկրորդ դռանը, բացում սիրելիի համար:Աղջիկը դուրս է գալիս և քայլում առաջ, սակայն կապուտաչյան ձեռքը շրջանցում է նրա բաց որովայնին, արագ պտտեցնում նրան դեմքով դեպի իրեն և սեղմում մարմնին:Գայանեն ծիծաղում է և տեղադրում ձեռքերը երիտասարդի կրծքավանդակին:
-Դու ուզում ես էս տեսքով ուրիշների աչքին էրևա՞լ:
Տղան մոտեցնում է քիթը սևահերի պարանոցին և փակում աչքերը՝ խոսելով և՛ կրքոտ, և՛ սպառնող ձայնով:Գայանեն կծում է ստորին շուրթը:
-Ի՞նչը էն չի:
-Իսկ ի՞նչն ա էն:
-Ամեն ինչը:
Երկուսը չարաշահում են հորինված խաղի կանոնները:Հայկը քմծիծաղ է տալիս և սանտիմետրերի հեռավորություն պահպանում իր և ընկերուհու միջև:
INNA - Smocking Nirvana 01:26 - 03:14
-Նախ՝ էսօր ընդհանրապես քեզ նման չես:
Կապուտաչյան բարձրացնում է ձեռքերը գոտկատեղից վեր և հպվում սիրելիի երկար վերարկուի օձիգին՝ հետևելով իր շարժումներին:Օրիորդը լուռ լսում է և սպասում շարունակությանը:
-Սկսել ես ինչ-որ անիմաստ խաղ, որի պատճառը չգիտես:
Տղան վերարկուի մեկ մասով ծածկում է երկրորդը:
-Ուղղակի փորձում ես ցույց տալ, որ Գայանեն չի կոտրվում կամ չի հանձնվում:
Նա դանդաղ սահեցնում է ձեռքերը վերարկուի գոտիներին, երկու կողմից վերցնում դրանք ափերի մեջ:
-Ձևացնում ես, թե թքած ունես ամեն բանի վրա ու...
Երիտասարդը կապում է գոտին՝ ամբողջ ընթացքում չնայելով սևահերի աչքերի միջև:
-...Քեզ պահում ես վատ աղջկա նման:
Հայկը ձգում է գոտին այնքան ուժեղ, որ Գայանեի ստամոքսը հպվում է մեջքին:Նա կանգնած տեղում վեր է թռչում ընկերոջ անսպասելի քայլից:Կապուտաչյան վերջին նախադասությունը և գոտի կապելու գործողությունը ավարտելուց հետո նայում է մուգ շագանակագույն բիբերի միջև:Գայանեն բարկանում է և թարս հայացքով չափում երիտասարդին, բայց ոչինչ չի ասում:Նա գիտի երբ լռել:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ է
Teen FictionԻ՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...