Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
[ Adele - When we were young...]
Ընկնում է փաթիլը...Եղանակն այսօր ավելի մռայլ է և լուռ...Ճաշի ժամից հետո անընդմըջ իրար են հաջորդում ձյան ճերմակ փաթիլները ՝ պոկվելով երկնքից: Դրանք գնալով մեծանում են...Դրսում բարակ շերտով մառախուղ է պատել և , հասնելով ասֆալտին , փաթիլները չեն հալչում...
- << Հիմա հե՛նց էն զգացումն ա , երբ ամբողջությամբ ՝ ոտքից գլուխ , ընկղմվում ես միայն մի հոգու մեջ , ով գրկաբաց ընդունում ա...Ու ուրիշ ո՛չ ոք պետք չի...Բայց ես քո կարիքն ունեմ:Իսկ ոչ մեկ աշխարհում չի կարող քո տեղը զբաղեցնել , պապ...Երբեմն հիշում եմ մեր լիարժեք ընտանիքը ՝ դու , մաման , ես...Երկուսդ էլ մենակ եք թողել...>>
Գայանեն հայացքը բարձրացնում է կաշվե տետրից և նայում բաց երկնքին ՝ խորը շունչ քաշելով:Հերթական փաթիլն ընկնելով աղջկա այտին ՝ միաձուլվում է մաշկի հետ և թողնում ջրի աննշան հետք: Մուգ շագանակագույն աչքերը դանդաղ իջնում են ներքև և կանգ առնում մոխրագույն շիրմաքարին , որի վերին հատվածն արդեն պատված է սպիտակ շերտով:Շարունակում է կուտակված մտքերի արտահայտումն իր անձնական օրագրում...
- << Իսկ հիշում ե՞ս , որ միշտ իմ սառցե մատերով հպվում էի ուրիշների պարանիցներին ու սպասում մարդկանց արձագանքին...Բոլորը ակամայից հետ էին քաշվում ու ձեռքը մոտեցնում մաշկին:Բայց նա...Դուք էդպես էլ չծանոթացաք...Չճանաչեցիր ու չհանդիպեցիր էն էակին , ով ժպիտ ա նկարում իմ դեմքին:Ինքը քեզնից հետո էր:Մենակ դու էիր կարողանում բարձրացնել տրամադրությունս ու ստիպել ինձ լավ զգալ...Ես սիրում եմ , պապ:Սիրում եմ ամբողջ սրտով , ամբողջ հոգով , մտքով ու մարմնով:Սերը վերածվել ա մի հիվանդության , որն իմ դեպքում անբուժելի ա ու...Մահացու՞:
Կատարյալ երջանիկ լինելու համար մեղքի զգացումը հանգիստ չի տալիս:Ես կողքիդ չեմ էղել վերջին ժամերին , րոպեներին , վայրկյաններին...>>
Գրիչը շարժվում է բավականին արագ ՝ թողնելով իր սև հետքերը ճերմակ թերթին: Սևահերը մյուս ձեռքի մատերով հպվում է շիրմաքարին և մի քանի վայրկյան շարունակ հայացքը պահում դրա վրա: