-Խի՞ Հկեն ու Նարեկը չեն գալիս:
Արսենը նվնվում է երեխայի ձայնով և ոտքերը հարվածում ավտոմեքենայի հատակին:
-Ճանապարհին են:Ու մի՛ ջարդի մեքենաս:
-Վաղուց պետք ա էստեղ լինեին:
Աշոտը պտտեցնում է բիբերը և հոգոց հանում:
-Իմ զանգից ընդամենը տասը րոպե ա անցել , Բալանյան:
Շիկահերը բարձրացնում է կոպերը և խավար հայացքով նայում երիտասարդին:
-Բալանյա՞ն:
Դառը քմծիծաղ...
-Ժամանակին էդ ազգանունը սարեր էր շուռ տալիս:
-Ես չգիտեմ ՝ ինչ ա էղել , բայց իմ խնդիրներից ու մտածմունքներից դեռ չեմ բողոքում , միշտ հետս են:
-Այսի՞նքն:
-Այսինքն , ընկերներդ կգան , իրանց հետ կկիսվես:
-Դասախոսը պետք ա ընկերակցի ուսանողին:
-Հիշացնեմ , որ ես քեզ դաս չեմ տվել:Նաև ասեմ , որ աշխատանքից դուրս եմ էկել:
-Ամիսներ առաջ իմ ու Արմինեի միջև կռիվ էիր գցել , օրեր առաջ Գայուշին ու Հկեին ես բաժանել...Ինչքա՞ն ես շարունակելու խաղալ մադդկանց հարաբերությունների հետ:
Աշոտի մտամոլոր հայացքը կանգ է առնում անձրևի կաթիլներին , որոնք դանդաղ պատում են ապակիները:
-Հայկի ու Գայանեի բաժանման պաֆճառը ես չեմ:
-Դու ես բռնի ուժով համբուրել էդ աղջկան:
-Նկարը ե՛ս չեմ ուղարկել:
Երիտասարդի ձայնը պոռթկում է , իսկ շիկահերը հանգիստ նստած է:
-Իսկ ու՞մ պատվերով ա նկարն արվել:
Արսենին դուր են գալիս կողքին գտնվող անձնավորության բարկությունն ու զղջանքի զգագումը:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ է
Teen FictionԻ՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...