Մաս 39.

397 155 6
                                    

-Շատ նեղացած է՞ր Գայուշը:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Շատ նեղացած է՞ր Գայուշը:

Հարցնում է Հայկը և բերանը բաց սպասում , մինչ շիկահերը կկերակրի նրան:
Սակայն նա ինքն է ուտում և ճպճպացնում:

-Ավելի շատ ջղայնացած էր , քան նեղացած:Դու էլ չգիտես ՝ ինչ ա ուզածդ , Հկե:

Պատասխանում է և ծիծաղում Նարեկը:

-Արս , ես եմ հիվանդը , ո՛չ թե ՝ դու:Հերիք ա ուտես իմ ճաշը:

Մուննաթ է գալիս կապուտաչյան շիկահերի վրա , քանի որ իր ծառայությունները չի կատարում , ինչպես հարկն է:

-Բայց հիվանդ թե առողջ , սոված մարդը մնում ա սոված մարդ:

Տղան կիտում է ունքերը և վերջին գդալը մեկնում դեպի ընկերոջ բերանը:Այնքան չցանկանալով է տալիս , որ անգույն ապուրը թափվում է Հայկի պարանոցին ՝ կեղտոտելով նաև բարձի որոշակի հատվածը և սավանը:Տղան խորը շունչ է քաշում , որպեսզի բարկությունը բղավելով չարտահայտի:Արսենը դանդաղ վեր է կենում տեղից , վերցնում անձեռոցիկը և զգուշությամբ մաքրում ընկերոջ պարանոցը:

-Ես մեղավոր չէի , գդալը լավը չի:

Արդարանում է , իսկ սևահեր երիտասարդը ծիծաղում է այդ երկուսի վրա:

-Ես հաստատ գիտեմ , թե ինչ ծրագրեր ունեմ քրոջդ հետ կապված , բայց չեմ էլ ուզում , որ Գարուշը էսքանից ավել ինչ-որ բանի պատճառով դժբախտանա , տխրի:
Սկզբում հոր մահը , հետո իմ հիվանդանոց ընկնելը:

Հոգոց է հանում և նայում սառած պատուհաններին:

-Քեզ թվում ա ՝ եթե Գայուշն էդքանից հետո մնացել ա կողքդ , պետք ա մի հատ չնչին հոգնածությունից էրես թեքի՞:

Հարցնում է Նարեկը , շիկահերն արդեն անձեռոցիկով քերթում է երիտասարդի մաշկը:

-Մի՛ արա էլ , Արս...

-Չէ , սպասի...

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էWhere stories live. Discover now