Մաս 15.

457 167 9
                                    

Յուրաքանչյուր գիշեր իր մեջ թաքցնում է գաղտնիք, որը կա՛մ մնում է պատերի ներսում, կա՛մ թնդում հասարակության մեջ:Նարեկը և Արսենը տեղավորվում են լսարանի՝  իրենց մշտական նստարանին:Շիկահերը, ուշադրությամբ ուսումնասիրելով ձեռքի ժամացույցը, հետաքրքրվում է

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Յուրաքանչյուր գիշեր իր մեջ թաքցնում է գաղտնիք, որը կա՛մ մնում է պատերի ներսում, կա՛մ թնդում հասարակության մեջ:
Նարեկը և Արսենը տեղավորվում են լսարանի՝  իրենց մշտական նստարանին:Շիկահերը, ուշադրությամբ ուսումնասիրելով ձեռքի ժամացույցը, հետաքրքրվում է.

-Հկեից նորություն չկա՞:Չի զանգե՞լ:

Սևահեր երիտասարդը ծանր հոգոց է հանում և գլխով բացասական պատասխան տալիս:

-Հանգիստ եմ նրա համար, որ ինքը ու Գայուշը իրար հետ են:Երկուսը օգնում են իրար ուժեղ մնալ:

-Վերջապես տեղ ա հասել:Ի՜նչ լավ ա:

Արսենը ծափահարում է, Նարեկը պտտեցնում է աչքերը:Անցնում են վայրկյաններ, և շիկահերը քմծիծաղ է տալիս՝ ենթադրելով.

-Ինձ թվում ա՝ էսօր դասի չի գա:

-Ինքը չի կարող շարժվել:Ի՞նչ դասի գալու մասին ա խոսքը, Ա՛րս:

-Բայց շատ դուրս չեկա՞նք մեր չափերից:

-Թող իմանա, թե ում քրոջն ա երեք մետրից ավել մոտ գնում ու ում ընկերոջ սիրած աղջկան ա տանում:

Նարեկի բառերից հետո, որոնք հնչում են հստակ և խստությամբ, Արսենը շարժում է գլուխը վերևից ներքև և նայում գրատախտակի ուղղությամբ:

***

Հայկը դանդաղ բացում է կապույտ աչքերը, փոքր-ինչ բարձրացնում գլուխը և նայում իր կողքին, դեպի իրեն մեջքով պառկած օրիորդին:Ակամայից քնաթաթախ ժպիտ է հայտնվում երիտասարդի գեղեցիկ երեսին, նա կռանում է և երկար, բայց քնքուշ համբույր թողնում աղջկա մերկ ուսին, այնուհետև ձեռքը շրջանցում սիրելիի որովայնին և մոտեցնում մարմնին:
Երկուսը քնել են հատակին՝ գորգի վրա, ծածկված են հաստ ծածկոցներից մեկով:Գիշերը անցել է թեժ, որը զույգը դեռ երկար ժամանակ չի մոռանա:
Տղան սկսում է խաղալ նրա մազերի հետ, որոնք փռված են բարձով մեկ:

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էWhere stories live. Discover now