Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.
Բացվում են դահլիճի դռները , մարդիկ դուրս են գալիս . բոլորի աչքերը մի փոքր կարմրածություն ունեն , հայացքները դեռևս պարզ չեն , կարծես ՝ մի քանի վայրկյան առաջ քնից արթնացած լինեն: Նրանց գեղեցիկ և համեստ ժպիտով ճանապարհում է մի օրիորդ , ով մեկնում է վերարկուները տերերին:
Կապուտաչյան ինչ-որ բան է շշնջում Գայանեի ականջին , աղջիկը ժպտում է , նայելով հատակին , և կծում ստորին շուրթը:Միասին քայլում են առաջ:Երիտասարդի առողջ ձեռքն ամուր սեղմված է սևահերի գոտկատեղին , ինչով ցանկանում է ցույց տալ , որ միայն նրանն է:Իսկ աղջիկը երկու ձեռքով բռնել է փոքր պայուսակը , մատների ծայրերը սպիտակել են այն ուժեղ սեղմելիս:Մոտենում են աշխատակցուհուն , ով ժպիտով նրանց է տալիս վերջին երկու վերարկուները:Հայկը ցանկանում է վերցնել և ինքնուրույն հագնել , բայց սիրելին թույլ չի տալիս:
-Ես ինձ էրեխու պես եմ զգում , Գայ:
Հոգոց է հանում և ձեռքն անցկացնում վերարկուի մեջ , մյուս ձեռքը , որի վիրակապը հասնում և անցնում է թիկնեղ ուսին , մնում է վերարկուից դուրս:
-Ես ուղղակի հոգ եմ տանում քո մասին:
Քնքուշ ձայնով պատասխանում է նա և կարճ , բայց ցանկալի համբույր թողնում տղայի այտին:
-Ֆիլմը հավանեցի՞ք...Լավն է՞ր:
Անկեղծ ժպիտով և հետաքրքրությամբ հարցնում է աշխատակցուհին , երբ Գայանեն հագնում է իր վերարկուն:Այդ պահին սևահերն ու կապուտաչյան անորոշ հայացքներ են նետում միմյանց վրա , հետո թեթևակի ծիծաղ տալիս և պատասխանում միառժամանակ:
-Հա , բավականին:Ես սիրում եմ սիրային ֆիլմեր:
-Դոկումենտալ ֆիլմեր...
Հնչեցնելով ընդհանրապես կապ չունեցող պատասխաններ ՝ կրկին իրար են նայում: Աղջիկը կախում է գլուխը և զսպում ծիծաղը:Հայկը քմծիծաղ է տալիս , իսկ Գայանեն կարմրում է և կծում ստորին շուրթը:
-Հաջողություն:
Մաղթում է տղան , բռնում սիրելի օրիորդի ձեռքը և տանում իր հետևից դուրս: