Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Յուրաքանչյուրն իր կյանքում սովորում է և համակերպվում արցունքների հետ:Ոչ ոքի համար գաղտնիք չէ , որ դա ցավ է պատճառում , հոգին տապալող զգացումը կարող է պաշարել գիտակցությունը: Երկար տարիների ընթացքում պատահում են այնպիսի դեպքեր , որ արցունքները դառնում են դժվարությունից դուրս գալու միջոցներից մեկը , եթե ո՛չ միակը...Դրանք օգնում են ազատվել էմոցիաներից , կիսվել դժբախտությամբ կամ տխրությամբ...Թեթևանալ...
Սակայն սևահերի աչքերին այլևս արցունք չի մնացել:Դրանք սառչել են , ինչպես ձմռանը տանիքներին սառչում է ջուրը ՝ կախվելով սուր ծայրերով դեպի ներքև:Վատագույն դեպքում աղի կաթիլ չի մնացել...Մոտ մեկ ժամից ավել նստած լինելով թաց ձյան փաթիլների մեջ ՝ սիրելի էակի կողքին , նրա շուրթերն ընդունել են կապույտ բիբերի երանգը , որոնք այժմ թաքնված են կոպերի ներքո:
Ատամի տակ է վերցնում ստորին շուրթը և մատերն անցկացնում սիրելիի խիտ և խոնավ մազերի միջով:Կիտում է ունքերը , ձեռքը հետ քաշում:Մատերը պատված են կարմիր արյունով , դրանք դողում են:Նա իր ամբողջ մարմնով դողում է...
-Գրողի՛ տարած շտապ օգնություն:
Սեղմելով ատամները ՝ սրթսրթացող ձայնով խոսում է նա:
-Ես բողոքելու եմ պետությանը...
Արյունոտ ձեռքի մեջ սեղմում է էլ ավելի ալ կարմիր արյունով պատված ձյունը , իսկ մյուսով բռնում է երիտասարդի անշարժ ձեռքը:Եվ ինչու՞ է ճակատագիրը չար և դաժան փորձությունների ենթարկում այզ զույգին:Մի գուցե , ստուգելու համար նրանց սիրո սահմա՞նը...Սերը չի կարող սահման ունենալ:
Տարածքը , որը միայն լուսավորվում է ձյան ճերմակությամբ , շաղաղվում է լուսարձակներով:Դրանք ո՛չ կապույտ են , ո՛չ կարմիր:Ինչ-որ ավտոմեքենայի լույսեր են , որը , անցնելով մի քանի սանտիմետր բարձրությամբ փռված սպիտակ շերտի միջով , կանգ է առնում առանձնատան առաջ:Գայանեն չի պտտվում , անթարթ հայացքով ուսումնասիրում է հարազատ ու թանկ դիմագծերը:Դրանք կլինեն թե՛ ճերմակ , թե՛ արյամբ , թե՛ կապտուկներով , մեկ է , չեն կորցնում իրենց գեղեցկությունը: