Մաս 14.

502 167 6
                                    

Կինը վազում է մեքենայից դուրս՝ հավասարակշռությունը կորցրած:Ձմեռային բարձրակրունկները, որոնք ամեն վայրկյան կարող են սայթաքել հաստ սառույցի շերտի վրա, նրան չեն հետաքրքրում:Նա խելագարի նման բացում է տան փայտե դուռը և արագ մտնում հյուրասենյակ:Դատարկու...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Կինը վազում է մեքենայից դուրս՝ հավասարակշռությունը կորցրած:Ձմեռային բարձրակրունկները, որոնք ամեն վայրկյան կարող են սայթաքել հաստ սառույցի շերտի վրա, նրան չեն հետաքրքրում:Նա խելագարի նման բացում է տան փայտե դուռը և արագ մտնում հյուրասենյակ:Դատարկություն, ոչ ոք չկա:Էմման շտապում է երկրորդ հարկ՝ ճանապարհին պայուսակը և վերարկուն նետելով հատակին:

-Որտե՞ղ ա աղջիկս:

Նա դողում է ամբողջ մարմնով, իսկ արցունքները հավաքվել են աչքերում:Նրան պատասխանում է առջև դուրս եկած կինը, ով պակաս վախեցած չէ.

-Սենյակում պառկած ա:Ջերմությունը արդեն երկար ժամանակ ա, ինչ չի իջնում:

Էմման հրում է նրան այլ կողմ, ուժգնությամբ բացում երկրորդ հարկի սենյակներից մեկի դուռը և կանգնում շեմին:Կինը արցունքների միջից ցուցաբերում է տխուր ժպիտ, երբ տեսնում է իր փոքր հրեշտակին անկողնում պառկած:Երեխան քնած է. անչափ փոքր ձեռքերով գրկել է փափուկ խաղալիքը և քնել:Էմման դանդաղ և զգույշ քայլերով մոտենում է մահճակալին, կռանում ծնկների վրա և դողացող ձեռքը մոտեցնում երեխայի այրվող ճակատին:Նա սառը տոնով դիմում է դայակին, ով հետևում է տեսարանին՝ կանգնած դռան առջև.

-Ինչքա՞ն ժամանակ ա, որ ջերմում ա:

-Դեռ երեկվանից:

-Ու դու էսօր ե՞ս ասում ինձ դրա մասին:

Նա գոռում է կնոջ վրա, ինչի արդյունքում երեխան կամաց-կամաց բացում է կանաչ, խոշոր աչքերը:

-Հեռացված ես:

-Տիկի՛ն Էմմա...

-Հեռացվա՛ծ ես:

Աշխատակցուհուն ոչինչ չի մնում անել, քան կախել գլուխը և համակերպվել:

-Հավաքի իրերդ ու սպասի ինձ ներքևում:Վերջին ամսվա գումարը կտամ, ու դու երբեք չես հայտնվի էստեղ:

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էWhere stories live. Discover now