-Հա՛յկ...
Սևահերը նետվում է դեպի երիտասարդը ՝ ձեռքերի մեջ վերցնելով նրա արյունոտ ափը:Այս տղայի ձեռքերը միշտ փորձանքների են ենթարկվում:Կապուտաչյան ուշադրությամբ զննում է Գայանեին թեթևակի ժպտում , քանի որ տեսնում է աղջկա անհանգստությունը:Մնացածը լռում են և մտածում , թե ինչն էր Հայկի ագրեսիվության պատճառը:
-Արի՛ , Աշոտ ջան , էստեղ տեղ կա:
Կանչում է Կարենը ՝ ցույց տալով կողքին դրված ազատ աթոռը:Նարեկն ու Արսենը աչքերով սպանում են երիտասարդին:Վերջինս , համենայն դեպս , տեղավորվում է Կարենի կողքին:
-Կա՛մ իրոք անհանգստանում ա , կա՛մ շատ լավ դերասանուհի ա:
Շշնջում է Սառամ Ելենայի ականջին:
-Անհանգստանում ա , բայց էդքան ցույց չի տա:Ուղղակի հիմա խաղում ա Սևակի ու Էլիայի մոտ:
Պատասխանում է քույրը:
-Ես հիմա կախտահանեմ , մի րոպե:
Էլիան ոտքի է կանգնում և ցանկանում գնալ խոհանոց , սակայն Գայանեն թույլ չի տալիս:
-Չէ , մենք վերև կբարձրանանք ՝ լոգարան:
Կինը նստում է , իսկ սևահերն ու կապուտաչյան վեր են կենում:
-Գլուխ կհանե՞ք:
Հարցնում է Ելենան ՝ նայելով զույգին:Օրիորդը գլխով դրական պատասխան է տալիս , անձեռոցիկով փակում տղայի ափը , միասին շրջվում են և բարձրանում աստիճաններով վեր:
-Ինձ թվում ա ՝ լուրջ բան չկա:Հիմիկվա սպասքը պլաստմասից ա պատրաստված:
Խոսում է Սևակը ՝ ափսեն լցնելով ուտեստով:
-Ոչ մեկին չի հետաքրքու՞մ Գայուշի հայտարարությունը:Խի՞ ա Ընկեր Ներսեսյանը վաղվանից լինելու քրոջս տնօրենը:
Շեշտում է դասախոսի ազգանունը և կոպիտ ձևով հարցնում Նարեկը:
-Հա , իրոք , պատմի , Աշոտ ջան:
Խրախուսում է հայրը , իսկ Արսենը ցածր ձայնով դիմում է ընկերուհուն:
-Գիտեի՞ք , որ ձեր երրորդը շոու ա կազմակերպելու:
ŞİMDİ OKUDUĞUN
Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ է
Genç KurguԻ՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...