Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
-Եղանակը շատ հաճելի ա...
Արտաբերում է Ժաննան ՝ փակելով աչքերը և խորը շունչ քաշելով:Ձմեռային քամին մազերը ցիրուցան է անում , սառնամանիքը նրան չի մտահոգում: << Եղանակը շատ հաճելի է...>>
-Վաղուց դուրս չէի էկել . կա՛մ գործերն էին խանգարում , կա՛մ տրամադրություն չունեի:
-Հիմա ամեն ինչ դեպի լավն ա գնում , պապ:
-Հա , համաձայն եմ:Բայց սիրտս հանգիստ չի , գիշերը չեմ կարողանում քնել:
Վարդանը ձեռքերը տեղավորում է հաստ վերարկուի գրպաններում և հոգոց հանում , ինչի պատճառով սառն օդ է դուրս գալիս բերանից:
-Պապ...Արի՛ Արինային բերենք մեր տուն:
Աղջկա անսպասելի խնդրանքից հոր աչքերը խոշորանում են մի քանի անգամ , կանգ է առնում , Ժաննան վարվում է նրա պես:
-Ի՞նչ...
-Հա , պապ:Էմման բանտում ա , ավել միջոց չունի դայակին վճարելու , էրեխեն դեռ 5 տարեկան ա , ամբողջ կյանքն առջևում ա:Եթե Անգելինան հրաժարվի աշխատանքից , աղջիկը մանկատանն ա անցկացնելու ամենալավ տարիները:
Օրիորդի սև աչքերը խոշորանում են , մեղմ հայացք է ընդունում , որպեսզի շահի հոր սիրտը:Տղամարդը հոգոց է հանում և շրջում գլուխը ՝ չկարողանալով դիմակայել դստեր նայվածքին:
-Կմտածեմ , բայց խոսք չեմ տալիս:
Պտտեցնում է աչքերը , իսկ Ժաննան ուրախությունից կախվում է հոր պարանոցից և համբուրում այտը:
-Մերսի , պապ:
-Ես ասեցի , որ կմտածեմ:
-Ես դեռ մանկուց գիտեմ << Կմտածեմ...>> արտահայտությանդ հետևանքները:
Ուղղվում է և խորամանկորեն ժպտում:Վարդանը ծիծաղում է , շարունակում են քայլել: