Մաս 67.

289 142 19
                                    

Սեղմելով երկհարկանի առանձնատան զանգը ՝ սպասում է:Տղամարդը մի կողմ է դնում ակնոցները , տրորում աչքերը և գնում անհայտ հյուրին դիմավորելու:Քանի որ երկար ժամանակ է , ինչ նստած է խավար գրասենյակում , և միայն համակարգչի վառ լույսն է առկայծում , աչքերի ա...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Սեղմելով երկհարկանի առանձնատան զանգը ՝ սպասում է:Տղամարդը մի կողմ է դնում ակնոցները , տրորում աչքերը և գնում անհայտ հյուրին դիմավորելու:
Քանի որ երկար ժամանակ է , ինչ նստած է խավար գրասենյակում , և միայն համակարգչի վառ լույսն է առկայծում , աչքերի առաջ վայրկյաններ շարունակ սև հետքեր են հայտնվում:Հասնում է դռանն ու բացում այն:

-Բարի երեկո:

Զարմանալի լրջությամբ ողջունում է քննիչը և փորձում Վարդանի թիկունքից ուսումնասիրել առանձնատունը:

-Բարի երեկո , քննիչ Ալեքսանյան:Համեցեք:

Հրավիրում է երիտասարդին ներս և բավականին պաշտոնական զրուցում:

-Կխնդրեի ինձ << դուք >>-ով չդիմել:

Թեթևակի ժպիտ:

-Ուղղակի Դավիթ:

Թոթվում է թիկնեղ ուսերը:

-Լավ , Դավիթ ջան , ի՞նչ կխմես:

-Ոչ մի բան , մի քանի րոպեով եմ էկել , հարց ա առաջացել:Կապված ա ձեր նախկին կնոջ հետ:

Թղթապանակը դնում է սեղանին և խոսում:

-Ի՞նչ հարց:

-Աղջիկները տանը չե՞ն:

Նայում է աատիճաններին , հարցը մի փոքր ոչ տեղին է հնչում:

-Փոքր աղջիկս ա տանը , բայց վերևում ա:Հետո էլ...Աղջիկներն ամեն ինչից տեղյակ են , ոչինչ թաքցնելու կարիք չկա:

Նստում են միասին:

-Էսօր ոստիկաններից մեկն ինձ հայտնեց , որ Էմման զանգ ա կատարել դստեր դայակին:Զրույցի ընթացքում ասել ա հետևյալ բառերը . << Ընդունի Վարդանի առաջարկը...>>:Լինելով Էմմա Հակոբյանի ու Արմեն Բալանյանի գործի հետախույզ-քննիչը ՝ սկսեցի մտածել էդ նախադասության շուրջ:Կբացատրե՞ք...

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էWhere stories live. Discover now