Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Արմինեն կանգնած է սեղանի կողքին, դասավորում է իրերը և ստուգում բջջայինը՝ արդյոք ընկերուհիներից ինչ-որ լուր կա՞, թե՞ ոչ: Ուսանողուհիներից մեկը մոտենում է սևահեր օրիորդին և բարությամբ ժպտալով՝ հարցնում.
-Արմի՛ն, երեկոյան ժամը ութին խնջույք ա լինելու:Ձեր եռյակը հրավիրված ա։Հուսով եմ՝ չեք մերժի ու կգաք:
Աղջիկը կիտում է հոնքերը և սկսում մտածել:
-Որտե՞ղ ա տեղի ունենալու խնջույքը, ու ո՞վ ա կազմակերպում:
Օրիորդը չի հասցնում պատասխանել, քանի որ Արմինեի մեջքի հետևում լսվում է տղայի ձայնը.
-Ես եմ կազմակերպիչը, Արմինե՛ ջան:Կգաք, չէ՞:Խնջույքը կազմակերպվելու ա իմ տանը:
Վահրամը կանգնում է սևահեր օրիորդի առաջ և ցուցաբերում ճերմակ, սակայն կեղծ ժպիտ:
-Իսկ ինչ-որ առիթ կա՞:
-Նեղացնում ես, Արմինե՛:Մոռացել ե՞ս, որ ես վաղուց զբաղվում եմ խնջույքներ կազմակերպելով:
Երիտասարդը բարձրացնում է հոնքը, Արմինեի շուրթերի ծայրերը փոքր-ինչ ձգվում են վեր:
-Լավ, կհարցնեմ Վիլյային ու Գայուշին:Եթե համաձայնվեն, երեքս կգանք:
-Իմիջիայլոց, խի՞ աղջիկները դասի չեն էկել:Ինչ-որ բան ա՞ պատահել:
-Քիթդ ամեն ինչի մեջ մի՛ խոթի, Վահրա՛մ:
Արմինեն պատասխանում է, խորամանկորեն ժպտում, վերցնում արդեն իսկ հավաքված պայուսակը և գեղեցիկ քայլվածքով գնում դեպի լսարանի դուռը:Վահրամը ճանապարհում է նրան մտախոհ հայացքով, այնուհետև դուրս բերում բջջայինը գրպանից և զանգում՝ տեղեկացնելով.