Մաս 83.

306 143 48
                                    

Կանաչաչյա կինը բարձրացնում է կոպերը:Այլևս հնարավոր չէ քնել , քանի որ պատերը , բաց պատուհանների շնորհիվ , արձագանքում է թռչունների դայլալը:Շրջվելով մահճակալի մյուս կողմը ՝ նկատում է փարթամ նարնջագույն կակաչներով ծաղկեփունջ:Թվում է , թե տեսիլք է , ա...

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

Կանաչաչյա կինը բարձրացնում է կոպերը:
Այլևս հնարավոր չէ քնել , քանի որ պատերը , բաց պատուհանների շնորհիվ , արձագանքում է թռչունների դայլալը:
Շրջվելով մահճակալի մյուս կողմը ՝ նկատում է փարթամ նարնջագույն կակաչներով ծաղկեփունջ:Թվում է , թե տեսիլք է , աչքերը փակում է և կրկին բացում , սակայն տեսարանը չի փոփոխվում:Նա ոտքի է կանգնում , կապում գիշերազգեստի գոտին և լքում ննջասենյակը ՝ իջնելով աստիճաններով ներքև:Հյուրասենյակը պատված է փոքր-ինչ նշմարվող ծխով , խոհանոցից փչում է վառված ուտելիքի տհաճ բույրը:Կինը կիտում է ունքերը , մատներով սեղմում քիթը և քայլում դեպի խոհանոց:

-Ի՞նչ ա կատարվում , Արսեն:

Շիկահերը , ով կանգնած է գազօջախի առաջ և փորձում է մաքրել այն , պտտվում է և անմեղ ժպիտով ժպտում:

-Բարի լույս:

Մայրն ուսումնասիրում է տարածքը , տեսնում հատակին թափված կաթը , ժանգագույն թավան , կոտրված ձուն...

-Լույսն էս դեպքում չի կարող բարի լինել:

Արսենը հոգոց է հանում , քանդում և հանում գոգնոցը , նետում աթոռին և ձեռքերը ծալում մկանոտ կրծքավանդակի առաջ ՝ ընդունելով դժգոհ դեմքի արտահայտություն:

-Որովհետև թավան կպնում ա , գազը լավ չի աշխատում...

-Ի՞նչ ես խոսում , Արսեն:

Լիլին մոտենում է գազօջախին , վառում այն , կապտանարնջագույն գազն արտացոլվում է շիկահերի բաց շագանակագույն աչքերում:

-Բայց թավան կպնում ա:

Շարունակում է արդարանալ , փոխարենը , մայրը բացում է դարակներից մեկը ՝ ցուցադրելով սպասքի տեսականու ընդամենը մեկ քարորդը:

-Հիմա ի՞նչ ես ասելու:

Տղան թոթվում է ուսերը , վայրկյաններ անց խորամանկորեն ժպտում:

-Ծաղիկները դուրդ էկա՞ն:

Լիլին ծիծաղում է , նստում սեղանի շուրջ:

-Հա , շատ սիրուն էին , բայց...

-Ուղղակի երկար մտածեցի ու հասկացա , որ համով նախաճաշ պատրաստելուց ու քո սիրած ծաղիկները նվիրելուց կկարողանամ որոշակի չափով ներում ստանալ:

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էTempat cerita menjadi hidup. Temukan sekarang