Մաս 53.

396 146 42
                                    

-Ատում եմ խցանումները

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Ատում եմ խցանումները...

Բողոքում է Գայանեն ՝ մազափունջն ականջի հետև տանելով և խորը հոգոց հանելով:

-Մի լարվի...Թույլ , թույլ...

Հայկը ձեռքը դնում է սիրելիի ոտքին և ատամի տակ վերցնում ստորին շուրթը:Սևահերը թարս հայացք է նետում նրա վրա:Կարմիր Audi - ն կանգ է առնում , քանի որ լուսակիրը փոխում է գույնը կարմիրի , դա նշանակում է , որ անցորդների համար կանաչ է:Երկուսից յուրաքանչյուրն էլ սեփական մտքերով է տարված:Երբ բոլոր ավտոմեքենաները շարժվում են առաջ , մի օրիորդ է հայտնվում անցումին , խառնում մեքենաների շարանը:Ունի երկար բարակ ոտքեր , որոնք ցուրտ եղանակին ծածկված են ընդամենը բարակ և թափանցիկ գուլպայով , հագել է կարճ կիսաշրջազգեստ և կաշվե բաճկոն...Սևահերը հանկարծակիորեն հայացքը գցում է նրա վրա , անմիջապես նստած տեղից մի փոքր առաջ է գալիս:

-Ու խի՞ են բոլորը ճանապարհ տալիս:

Հարցնում է աղջիկը ՝ ո՛չ գոհունակ նայվածքով ուղեկցելով օրիորդին:Կապուտաչյան , ով կրկին խորասուզվել է մտքերում և աչքերը կենտրոնացրել անցնողի վրա , պատասխան չի տալիս:

-Հայկ...

Գայանեն բարձրացնում է ձայնը:

-Ի՞նչ...Կներես , չէի լսում:

Երիտասարդի խոսքերից հետո ձգվում է առաջ և սեղմում ղեկը ՝ մի քանի անգամ ազդանշան տալով:Բարակ ոտքերով և բարձրակրունկների վրա հազիվ քայլող աղջնակը վախից վեր է թռչում , իսկ սևահերը բարկությամբ նայում է նրան:
Տղան ծիծաղում է...

-Գիտեմ , որ շատ դժվար ա իմ պես կյանքի իմաստ ունենալ...

-Ու դրա ինչի՞ն էիր նայում...

-Ամեն ինչին...

Թոթվում է ուսերը և ժպտում լկտիաբար:

-Ամեն ինչին...

Գայանեն կրկնում է բառերը և փոխում երեսի միմիկան , ձայնը , ծաղրում ընկերոջը:

-Լավ , Գայ , վերջացրու , մի խանդի...

Վերջապես կարողանում են առաջ ընթանալ , Գայանեն քմծիղաղ է տալիս:

-Ո՞վ ա խանդում...Ե՞ս...

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էWhere stories live. Discover now