Մաս 65.

274 141 13
                                    

-Դուք ընդամենը մեկ զանգի հնարավորություն ունեք , տիկին:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Դուք ընդամենը մեկ զանգի հնարավորություն ունեք , տիկին:

-Ես այցելության իրավունք էլ ունեմ:

Կոպիտ տոնով պատասխանում է Էմման ՝ թարս նայելով քննիչ Ալեքսանյանին:

-Բայց այցելու չունեք:

Թոթվում է թիկնեղ ուսերը և հայացքով հասկացնում ոստիկանին արձակել ձեռնաշղթաները:Կինը տրորում է երկաթներից կարմրած հետքերը և խորը շունչ քաշում:

-Քննիչ Ալեքսանյան , հոսանքը տարել են , հեռախոսը չի աշխատում:

Տեղեկացնում է ոստիկանը ՝ նայելով Դավիթին:Վերջինս խիստ նայվածք է նետում նրա վրա և գրպանից դուրս բերում իր սեփական բջջայինը , պատահմամբ ընկնում է մի թուղթ:Էմման նայում է հատակին , իսկ երիտասարդը շտապում է վերցնել այն:Քմծիծաղ է տալիս և հարցնում:

-Վարդանը տեղյակ ա՞ քո ու Ժաննայի մասին:

Դավիթն իջեցնում է աչքերը երկար և բարակ թղթի կտորի վրա , որտեղ պատկերված է չորս փոքր նկար . բոլոր նկարներում նա և Ժաննան են:

-Իսկ դուք տեղյակ ե՞ք , որ հանցագործ եք:

Շորթում է Էմմայի երեսին ՝ ձեռքի իրը վերադարձնելով համապատասխան վայրը:

-Օգտվեք իմ հեռախոսից:Ձեզ երկու րոպե ժամանակ:

Մեկնում է բջջայինը կնոջը և դուրս գալիս բանտախցից ՝ թողնելով նրան ոստիկանի հետ:

-Քո ներկայությամբ ե՞մ խոսալու:

Մուննխթ է գալիս տղամարդու վրա , ով պտտեցնում է աչքերը:

-Պարտավոր եք:

Հոգոց է հանում և հավաքում անհրաժեշտ համարը:Սպասողական վիճակից և նյարդերից ՝ սկսում է կրծել եղունգները:

-Խի՞ ես ուշ պատասխանում...

Բարձրացնում է ձայնը , այնուհետև հավաքում իրեն:

-Արինան ո՞նց ա:Ի՞նչ ա անում աղջիկս:

Վայրկյաններ , և շոկ...

-Ի՞նչ...Խի՞:Ի՞նչն ա պատճառը:Խի՞ լավ չես հետևում աղջկաս:Չէ , Անգելինա , չեմ հանգատանա:

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էWhere stories live. Discover now