Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Oops! Questa immagine non segue le nostre linee guida sui contenuti. Per continuare la pubblicazione, provare a rimuoverlo o caricare un altro.
-Մոնիկա , եթե համալսարանում ինչ-որ մեկն իմանա , որ ես փորձել եմ կապ հաստատել ուսանողուհիներից մեկի հետ , կոնֆլիկտ եմ ունեցել տղաների հետ , ինձ շատ հեշտ ու հանգիստ կհեռացնեն աշխատանքից , իսկ քո հիանալի ծրագրերը հատիկ - հատիկ ջուրը կընկնեն: Ու դու լա՛վ գիտես , թե ում էրեխեքն են իրանք:
Աշոտը քայլում է խոհանոցով աջից ձախ , ձախից աջ ու խոսում հեռախոսով բավականին բարկացած կերպով:Կապտուկներն ու մնացած բացվածքները , որոնք հասցրել էին ընկերները շաբաթներ առաջ , համարյա ապաքինվել են , միայն մի փոքր վերք է մնացել շրթունքի ծայրին:
-Ի՞նչ Հայկ...Էսքանից հետո էլ ի՞նչ Հայկ , Մոնիկա:Չէ , դու չես սիրում էդ տղուն , ուղղակի սիրտդ կանգնում ա , որ վերջապես ինքն իրական երջանկություն ա գտել:
Գոռում է ողջ ձայնալարերով մեկ , իսկ դատարկ տանը դա արձագանքում է ավելի մեծ ուժգնությամբ։Մոնիկայի խե՜ղճ ականջներ:
-Ես վերջին գործն անում եմ ու քաշվեմ մի կողմ , հերիք ա:Քո պատճառով էլի ու էլի ընկնում եմ անախորժությունների մեջ:Սիրահարվել եմ մի աղջկա , ով նույնիսկ իմ վրա չի նայում:Մյուս քրերիս վերաբերվում եմ անծանոթների նման , կռվի մեջ եմ ընկնում իրանցից մեկի ընկերոջ հետ:
Կրկին բարձր տոն , սակայն ավելի մեղմ , քան վայրկյաններ առաջ:
-Եթե վերջինն էլ չաշխատեց , ես լվանում եմ ձեռքերս:Մնացածը դու մտածի։
Անջատում է բջջայինն ուղիղ հարազատ քրոջ երեսին , փակում աչքերն ու խորը շունչ քաշում:Վայրկյաններ , և նա նյարդերից ուժգնությամբ նետում է հեռախոսը խոհանոցի պատին , այն փշուր - փշուր է լինում:Այնուհետև արագ բացում է դարակներից մեկը , հանում թանկարժեք վիսկին , վերցնում ապակե թափանցիկ բաժակ և լցնում դրա կեսը։Անմիջապես խմում է ու ավելացնում երկրորդը , երրորդը...
***
-Վե՜րջ , հանձնվում եմ...
Բղավում է Արսենը ՝ հատակին ընկած: Արմինեն , ով այդքան ժամանակ նստած է տղայի ամուր իրանին , որի մկանները զգացվում են նույնիսկ հաստ ձմեռային շապիկի տակից , բարձը քաշում է շիկահերի երեսից ու շունչ քաշում: