Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
-Ոչ մի բան չենք մոռացե՞լ:Ամեն ինչ վերցրել ե՞նք:
Հարցնում է Հայկը , նայում սևահերին , միասին դուրս են գալիս հսկայական դարպասներից:Գայանեն ժպտում է և գլխով դրական պատասխան տալիս:Կապուտաչյան ճամպրուկները ձեռքից իջեցնում է ներքև , խորը շունչ քաշում:Մատերն անցկացնում է մազերի միջով:
-Խի՞ ես լարվում...
Հարցնում է Գայանեն ՝ ձեռքերը շրջանցելով սիրելիի պարանոցին:
-Ե՞ս...
Հայկը ծիծաղում է և կծում ստորին շուրթը:
-Ինչի՞ց ենթադրեցիր:
-Միշտ մազերիդ հետ ես խաղում , երբ սկսում ես նյարդայնանալ:
Վայրկյաններ շարունակ փորձում է խորասուզվել աղջկա աչքերի մեջ , բայց դրանք չափից դուրս մուգ են ինչ-որ բան տեսնելու համար:
-Չգիտեմ , Գայ:Ուզում եմ ՝ ամեն բան լավ լինի:Ուզում եմ ՝ քեզ լավ զգաս:Ուզում եմ ՝ երջանիկ լինենք...
Խոստովանում է արդեն իսկ հայտնի իրողությունները , կապույտ սառույցներով վազում սիրելիի դիմագծերով:
-Մենք երջանիկ ենք միասին , Հայկ:Ու լինելու ենք մինչև մեր կյանքի վերջ...Մեզ բազմաթիվ դժվարություններ ու փորձություններ են սպասվում , որովհետև սիրո համար անհրաժեշտ ա պայքարել:Բայց ամեն չնչին խնդրի պատճառով չպետք ա հրաժարվենք մեկս մյուսից։
Իջեցնում է ձեռքերը , խաչում իր և տղայի մատերը:Կապուտաչյան ժպտում է:
-Դու ինձ իմ կյանքն ես վերադարձրել , Գայ:
Արտաբերում է երիտասարդը ՝ նայելով սևահերի անթարթ աչքերի մեջ:Սակայն երկու սիրող անձնավորություններ , նայելով միմյանց աչքերի մեջ , տեսնում են ո՛չ թե աչքերը , այլ հայացքը...
-Վերադարձրել ես զգալու կարողությունները:Ես մեռած էի քարի նման:Դու էկար , ու ես էլի վերականգնվեցի:
Քնքշորեն գրկում է օրիորդի գոտկատեղը , հպվում սառը շուրթերին:Ձյան փաթիլները , կարծես ՝ խումբ առ խումբ պարում են իրենց վերջին պարն ու ընկնում:Տիրում է հեքիաթային տեսարան , որտեղ գլխավոր դերերում են կապուտաչյան և սևահերը: