Վերջաբան

532 137 278
                                    

____Չորսը տարի անց____

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

____
Չորսը տարի անց
____

-Չի կարող էսպիսի բան լինել:

Սառան մատներն անցկացնում է երկար մազերի միջով և քայլում հյուրասենյակի մեկ ծայրից դեպի մյուսը ՝ մտորելով և կծելով ստորին շուրթը

-Կարող ա:

-Ախր հնարավոր չի

Աշոտը պտտեցնում է աչքերը , հոգոց հանում և պատասխանում.

-Հնարավոր ա ու բնական:

-Չէ , ես պատրաստ չեմ:

Կապուտաչյան , ում գլուխը մորաքրոջ նյարդային քայլերի և շարժումների պատճառով պտտվում է , միջամտում է.

-Հանգստացի՛ Սառա:

-Ո՞նց , Հայկ:Ես չեմ կարող:

Կինը կանգ է առնում , անհանգիստ հայացքով նայում երիտասարդներին և երեխային , հանկարծակիորեն սկսում լաց լինել:Երիտասարդը մոտենում է նրան , գրկում և , լկտի քմծիծաղ տալով , շշնջում.

-Արդեն տեսնում եմ նախանշանները:

____
Չորսը ժամ առաջ
____

Գայանեն նստած է լուսավոր ննջասենյակում . լուսավորությունը պայմանավորվում է ծայրից ծայր ապակիներով , որոնք հեշտորեն կլանում և արտացոլում են արևի վառ ճառագայթները:Սակայն այն կխամրի հաշված ժամեր անց ՝ իր պատվավոր վայրը լուսնին և աստղերին զիջելով:Հսկայական մահճակալը , որը դրված է ննջարանի կենտրոնում ՝ սպիտակ պատի ներքո , պատված է մոխրագույն և սև ծածկոցներով , մեծ մարմնագույն բարձերը գրավում են անկողնու գրեթե կեսը:Թանկարժեք մոխրագույն լամինատը փայլում է , ինչպես և սև և սպիտակ կահույքը:Ննջասենյակում միայն մեկ առարկա տարբերվում է սև , սպիտակ և մոխրագույն երանգներից , և դա մահճակալի վերևում կախված նկարն է:Այն պարունակում է կապտափիրուզագույն ալիքներ , որոնք բարձրանում են միմյանց վրա և ստեղծում աննկարագրելի և յուրահատուկ պատկեր ՝ գծագրված վրձինով և յուղաներկով:Նկարը նվեր է...Նվեր սևահերի կողմից Հայկին ՝ վերջինիս քսանհինգ ամյակի կապակցությամբ:Չէ՞ որ աղջիկը սիրելիի աչքերը միշտ համեմատել է խորը և անծայրածիր օվկիանոսի հետ ՝ տալով զանազան և անսովոր նկարագրություններ:Այժմ , գտնվելով իր և երիտասարդի համատեղ ննջասենյակում , լրացնում է կյանքի քսանվեց տարիների օրագիրը:Տետրը նոր է , հետևաբար նա շարունակ փոխում է դրանք ՝ վերջացնելով և պահելով դարակներից մեկում:Կաշվե տետրները նրա կյանքի մասնիկներն են , որոնք նրան ուղեկցում են հավատարիմ ընկերների նման:Գայանեն երջանիկ ժպիտով կատարում է հերթական գրառումը.

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էWhere stories live. Discover now