-Գայ ոտքդ դիր գազին ու դանդաղ գնա առաջ:Ավտոմատ տուփ ա , սրանից հեշտ բան չկա:
Նարեկը ուղղություններ է ցույց տալիս քրոջը , ով լսում է և փորձում անել նրա ասածով:Ոտքն այնպես է սեղմում գազի սեղմակին , որ Նարեկն ակնթարլորեն մեջքով հպվում է կաշվե նստատեղին:
Սակայն արագորեն հետ է քաշում թաթը , և մեքենան կանգ է առնում ուղիղ հսկայական դարպասների դիմաց:-Քեզ 56 տարի պետք ա , որ ավտո քշել սովորես:Իմանայի , խաղալիք տիկնիկ կնվիրեինք էրեկ , ո՛չ թե ավտո:
Բողոքում է Նարեկը և ձեռքով փակում երեսը:Սևահերը լուռ է , ոչինչ չի խոսում:
Փոխարենը կախում է գլուխը և նայում նուրբ եղունգներին:Եղբայրն անչափ զարմանում է , երբ աղջիկը չի գոռում , նյարդայնանում և իր << ճիշտը >> պնդում:
Ի՞նչ է կատարվում:-Գա՞յ...Ի՞նչ ա էղել:Խի՞ ես մի տեսակ:
-Քանի՞ տեսակ լինեմ:
-Կռվել ե՞ք:
-Ու՞մ հետ:
-Ձեռք ես առնու՞մ:Հարց եմ տվել , պատասխանի:
Երիտասարդը գնալով բարկանում է և հայտնվում սպասողական վիճակում:Գայանեն արմունկով հենվում է նոր մեքենայի պատուհանի ներքին հատվածին և գլուխն իջեցնում ափի մեջ:
-Ամեն ինչ լավ ա , Նար:Արի՛ շարունակենք:
Իրեն ստիպում է ժպտալ:
-Էլի քեզ նեղացրել ա՞:Կսպանեմ ես Հկեին:
Բացում է մեքենայի դուռը և ցանկանում դուրս նետվել , բայց քույրը կանգնեցնում է:
-Ես եմ մեղավոր:
Հնչում է նրա շուրթերից:Նարեկը կիտում է ունքերը և նայում Գայանեին:Դանդաղ փակում է դուռը , հենվում նստատեղին:
-Պատմի:
-Պարտադիր ա՞:
-Գայ , ես քեզ ընդունում եմ որպես իմ հարազատ քուր , մաման ու պապան ՝ հարազատ աղջիկ:Մենք բոլորս դողում ենք քո վրա:Իսկ դու հիմա ապուշ հարց ես տալիս:
Սևահերը խորը շունչ է քաշում և որոշում ներկայացնել եղբորը:
-Մի քանի օր առաջ Աշոտն ինձ համբուրել ա լսարանում...Բռնի ուժով:Իսկ էրեկ համբույրի նկարները հայտնվել են Հայկի մոտ , ինչ-որ մեկն ուղարկել ա:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ է
Teen FictionԻ՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...