Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
Շիկահերը նյարդայնացած վարում է ավտոմեքենան, իսկ աղջիկը անդադար խոսում է՝ փորձելով համոզել ընկերոջը:
-Ի՞նչ կլինի, Արսե՛ն:Ես ո՛չ խմելու եմ, ո՛չ բարձրանալու տան երկրորդ հարկի սենյակները, ինչպես անում են մյուսները:
Արմինեն ձեռքերը ծալում է որովայնի առաջ և դժգոհ դեմքով նայում պատուհանից դուրս: Արևը, որը որոշակի ժամերի ընթացքում հասցրել է ջերմությամբ լցնել ձմեռային սառնաշունչ օդը, մայր է մտնում:Ճանապարհի ձյունը և սառույցը գնալով հալչում են, ինչը հեշտացնում է երթևեկությունը:
-Եթե ո՛չ խմելու ես, ո՛չ...Դու ընդհանրապես հասկանում ե՞ս ասածներիդ իմաստը:Խի՞ ես էսօր առանց մտածելու խոսում, Արմինե՛:Ես ջահել, սիրուն տղա եմ:Ափսոս չի՞, որ ժամանակից շուտ մեռնեմ նյարդային համակարգի շեղվածությունից:
Շիկահերը և՛ կառավարում է մեքենան, և՛ հաճախակի բարկացած հայացքներ նետում սիրելիի վրա:Բաց շագանակագույն աչքերը ընդունում են մուգ երանգ, իսկ ատամները սեղմվում են այնքան, որ դեմքի հմայիչ ոսկորները դառնում են արտահայտիչ:
-Իսկ դու խի՞ ես քեզ էնպես պահում, իբր ինձ չես վստահում:Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում խնջույք գնալու մեջ:Դու ամեն ինչ բարդացնում ես, Ա՛րս:
Սևահեր օրիորդը բարձրացնում է ձայնը, կիտում հոնքերը և ուշադրությունը կենտրոնացնում երիտասարդի վրա: Մայրամուտի լույսի ներքո, որը ընկնում է մեքենայի առջևի ապակուց Արսենի գեղեցիկ դիմագծերի վրա, դարձնում է նրա պատկերը ավելի հարազատ և թանկագին:Տղան ոչինչ չի պատասխանում, միայն հետևում է ճանապարհին, իսկ Արմինեն, բաց չթողնելով հիանալի տեսարանը, վերցնում է բջջայինը և աննկատ նկարում շիկահերին:Վերադարձնելով բջջայինը իր պայուսակը՝ աղջիկը քաշում է խորը շունչ, ապա իջեցնում ձեռքը Արսենի ծնկին:Նա շոյում է սիրելիի ոտքը և ցածրացնելով տոնը՝ ասում.
-Ընդամենը մի ժամ:Խնդրում եմ, Արսե՛ն։
Իհա՛րկե սիրելիի նուրբ հպումը հանգստացնում է նրան, բայց շիկահերը համառ է: