Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Գայանեն արագ քայլերով մտնում է սուպերմարկետի ապակե դռներից ներս , որոնք ավտոմատ կերպով բացվում են , անմիջապես ուղևորվում դեպի խմիչքի բաժինը:Վերցնում է գինու շիշը , գնում դրամարկղի մոտ , սակայն փոշմանում , հետ դառնում և կարմիր գինին փոխարինում ավելի թունդ ինչ-որ բանով ՝ վիսկիով:Այժմ հասնում է դրամարկղին , մեկնում շիշն աշխատակցուհուն և մտքերով ընկնում ՝ վերադառնալով մոտ կես ժամ առաջ տեղի ունեցած համբույրին: Ձեռքով փակում է երեսի որոշակի հատվածը , կոպերը ծածկում են աչքերը:
-Ձեր գնումը:
Ուշքի է գալիս տանջող մտքերից և վայրկյաններ շարունակ նայում կնոջ երեսին:
-Ամեն ինչ նորմալ ա՞:
Կնոջ ձայնը սթափեցնում է օրիորդին , նա վճարում է , վերցնում տոպրակը և քամու պես դուրս թռչում:Նստում է մոտակայքում կայանած տաքսին և խորը շունչ քաշում: Վարորդին անհրաժեշտ հասցեն թելադրելը վեդջացնելով ՝ գլուխը հետ է տանում նստատեղին և դատարկ հայացքով նայում պատուհանից դուրս: Վեր է թռչում հեռախոսազանգի ձայնից: Կապուտաչյան է...Չի համարձակվում պատասխանել , բայց չի էլ ցանկանում , որպեսզի տղան անհանգստանա:
-Ալո...
-Ո՞նց ա իմ սիրուն աղջիկը:
Ժպտում է:
-Լավ , դու՞...
-Ես էլ...Գնալու եմ բիլիարդանոց Նարեկի ու Արսենի հետ:Նախքան գնալը քեզ կվերցնեմ համալսարանից:Ե՞րբ կվերջացնես:
-Ես արդեն դուրս եմ էկել , գնում եմ Արմինենց տուն , Վիլյան էլ ա գալու:Չէի ուզում նեղություն տալ:
Նյարդայն ձևով կծում է ստորին շուրթը և կրծում եղունգը:
-Ի՞նչ նեղություն , Գայ:Ասել էի , որ ես եմ գալու , չէ՞:
-Հայկ ես էրեխա չեմ:Ու հիմա տաքսով գնում եմ , մի՛ բարդացրու:
Սևահերն անհանգստությունից այնպես է գոռում , որ վարորդը առջևի հայելու օգնությամբ վայրկյաններ շարունակ նայում է նրան: