Մաս 1.

1.2K 158 4
                                    

Այրում է ամառային, կիզիչ արևը:Բակը պատված է վառ կանաչով, որը գունավորվում է նրբերանգ վարդերով և երիցուկներով:Հնչում է եկեղեցու զանգերի ձայնը, որը տարածվում է ամենուր և ժպիտ պարգևում անցորդների երեսներին:Չէ՞ որ այսօր կազմավորվելու է նոր և երջանիկ ը...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Այրում է ամառային, կիզիչ արևը:Բակը պատված է վառ կանաչով, որը գունավորվում է նրբերանգ վարդերով և երիցուկներով:Հնչում է եկեղեցու զանգերի ձայնը, որը տարածվում է ամենուր և ժպիտ պարգևում անցորդների երեսներին:Չէ՞ որ այսօր կազմավորվելու է նոր և երջանիկ ընտանիք, իսկ ստեղծագործումը հաստատելու է Հայ Առաքելական Եկեղեցին:
Նա կանգնած է խորանի առջև, կապույտ աչքերը նյարդերից փախչում են աջից ձախ, փնտրում սիրելիին, ով այսօր դառնալու է աշխարհի ամենաերջանիկ կինը՝ գտնվելով նրա նման տղամարդու կողքին:Սև կոստյումը ընդգծում է Հայկի զարգացած մկանները, սակայն երիտասարդը ցանկանում է ազատվել ճնշող փողկապից, առևանգել հարսնացուին և փախչել հեռու:
Հյուրերը տեղավորվել են փայտե նստարաններին, խորանի աջ և ձախ կողմերում կանգնած են հինգից վեց տարեկան գեղեցիկ երեխաներ՝ կրելով կաթնագույն, հրեշտականման թևերով հագուստներ:

-Չմտածե՛ս, լավ ա լինելու:

Շիկահերը ձեռքը դնում է ընկերոջ ուսին և աչքով տալիս, բայց դա ոչ մի կերպ չի պակասեցնում կապուտաչյայի լարվածությունը:Հաշված վայրկյաններ, և սիրելի սևահերը մտնում է ներս եկեղեցու հսկայական դռներից՝ ճերմակ,հարսանեկան զգեստով, որը հպվում և մաքրում է հատակը:Այն շքեղ տեսք ունի, ինչպես և ինքը՝ աղջիկը:Նրան ուղեկցում է հորեղբայրը՝ Սևակը:Հայկի շնչառությունը վայրկենապես կանգ է առնում, նա ընդունում է ավելի լուրջ հայացք, ուղղում թիկնեղ ուսերը:Գայանեն դանդաղ քայլերով մոտենում է իր ամենահարազատ և սիրած էակին՝ հարսանեկան երաժշտության ներքո:Եվս մեկ րոպե, և տղամարդը հանձնում է օրիորդին Հայկին, միանում հյուրերին:Փայլուն ժպիտը ավելի է գեղեցկացնում զույգերի դիմագծերը:Երիտասարդը բռնում է օրիորդի ձեռքերը և խորը հոգոց հանելով՝ խոստովանում.

-Ինչքա՜ն եմ սպասել էս օրվան:

Գայանեն միայն ժպտում է:Տերհայրը սկսում է խոսել, սակայն նրանք չեն լսում, քանի որ տարված են միմյանցով, չեն հավատում կատարյալ իրականությանը:

Ed Sheeran - Give me love 00:00 - 03:43

-Հանաձա՞յն ես, Հա՛յկ Թովմասյան, կնության առնել Պետրոսյան Գայանեին՝ լինելով նրա կողքին և՛ տխրության, և՛ ուրախության վայրկյաններին:

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էМесто, где живут истории. Откройте их для себя