Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.
____ Օրեր անց ____
-Ըստ Հայաստանի Հանրապետության Քրեական Օրենսգրքի համար 7 Հոդվածի ՝ Պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի ՝ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության:
Դատարանում տիրում է քար լռություն , միայն դատավորի ձայնն է արձագանքում ամբողջ տարածքում:
-Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի համար 177 ՝ գողության ՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության հոդվածի համաձայն ՝ քաղաքացի Արմեն Բալանյանը և քաղաքացի Էմմա Հակոբյանը պատժվում են 2 տարի ազատազրկմամբ:
Մուրճի հարվածը փայտին խլացնում է մարդկանց:Սև պատմուճանը քսվում է փայլուն հատակին , դատավորը հեռանում է ՝ կայացնելով իր վճիռը:Էմմայի ճարահատյալ հայացքը բախվում է Վարդանի հայացքի հետ , կարծես ՝ նա աչքերով ներողություն է խնդրում:Սակայն նրանց նայվածքները կտրվում են Վիլյայի ձեռքի միջոցով:Բռնում է հոր ձեռքը և տանում իր հետևից դուրս:Ոստիկաններն անցկացնում են արդեն իսկ սովորական երևույթ դարձած ձեռնաշղթաները , Լիլին ճանապարհում է այդ երկուսին ՝ ատելությունը կանաչ աչքերի միջև:Զգում է իր փխրուն ուսերին ամուր ափերի ծանրությունը , որոնց հպումը հանգստացնում է:
-Գնանք , մամ:
Հնչեցնում է Արսենը և քայլում ՝ մորը տանելով իր հետ:
***
-Ատում եմ մարդաշատ ու խիտ վայրերը:Օդ չկա շնչելու:
Գայանեն խորը շունչ է քաշում և դատարկում պլաստմասե շշի տարողությունը:
-Ո՞րտեղդ ա ցավում , Գայ:Գնա՞նք տուն:
Կապուտաչյան անհանգիստ հայացքով հետ է տանում սիրելիի մազափունջը և գունատ երեսը վերցնում ափերի մեջ: