Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.
-Քաշի՛ ձեռքերդ մարմնիցս , հիմար:
Արմինեն հայտնվում է հսկայական ֆուրգոնում , գոռում և փորձում ոտքերով հարվածներ հասցնել իրեն առևանգողներին:Փակվում է երկաթե դուռը , լույսն ամբողջությամբ կորչում է: Օրիորդը հոգոց է հանում և շրջում հայացքը , երբ տեսնում է իրենից մի քանի մետր հեռավորուլյան վրա նստած երիտասարդին:
-Ա՜...
Լսվում է նրա ՝ ականջները խլացնող ճիչը , տղան կախում է գլուխը , այնուհետև թեքում մեկ այլ կողմ , որպեսզի չնչին չափով կարողանա կանխել այդ անտանելի բղավոցի ձայնը:
-Ո՞վ ես:Ի՞նչ ա կատարվում:Արդեն ոչ մի բան չեմ հասկանում:
Մոտենում է և փխրուն բռունցքներով հարվածներ հասցնում երիտասարդին:
-Ա՜խ...Հիստերիկ ե՞ս:
-Արսե՞ն:
Կանգ է առնում և հանգստանում:
Արսենը գլուխը թեքում է ձայնի ուղղությամբ:Աղջիկը շտապում է ազատել սիրելիի երեսն այդ ճնշող կտորից:Շիկահերն այնպես է խորը շունչ քաշում , ասես տարիներ շարունակ չէր զգացել թարմ օդը:
-Արմին...
Խղճուկ հայացքով նայում է Արմինեին , ապա ճակատը հպում սիրելիի որովայնին ՝ փակելով բաց շագանակագույն աչքերը: Օրիորդը մատները խրում է երիտասարդի մազերի մեջ:
-Խի՞ ենք էստեղ:Ինչի՞ համար են բերել:Ու՞ր են տանում:
Հարցնում է աղջիկը:
-Ո՞րտեղիդ էր կպնում էդ...
-Ուղղակի փորձում էր բարձրացնել վերև , Արս:Ամեն ինչ նորմալ ա