Մաս 29.

392 153 10
                                    

Սպիտակ Range Rover-ը շրջադարձ է կատարում դեպի երկհարկանի առանձնատունը ՝ աևացնելով հարակից շրջանների ձյունը:

Oops! Bu görüntü içerik kurallarımıza uymuyor. Yayımlamaya devam etmek için görüntüyü kaldırmayı ya da başka bir görüntü yüklemeyi deneyin.

Սպիտակ Range Rover-ը շրջադարձ է կատարում դեպի երկհարկանի առանձնատունը ՝ աևացնելով հարակից շրջանների ձյունը:

-Նա՞ր...Չես ցանկանու՞մ էստեղ արգելակել:

Քմծիծաղով հարցնում է կանաչաչյան և քանդում անվտանգության ամրագոտին:

-Չէ...

Սևահեր երիտասարդը թոթվում է ուսերը և շարունակում վարել:Վիլյան խառնվում է իրար:

-Կտեսնեն տանը , որ քո մեքենայից եմ իջնում:

-Էդ արդեն էական չի:

Շշնջում է քթի տակ և վերջապես արգելակում հե՛նց դարպասների առաջ:

-Մնում ա , որ ո՛չ մեկ տեսած չլինի:

Աղջիկը նյարդերից մատերով անհասկանալի ձևեր է ընդունում , այնուհետև արագ համբուրում տղայի այտը և բացում դուռը ՝ դուրս գալով մեքենայից:
Վայրկյաններ անց , երբ ցանկանում է հրել դարպասը դեպի ներս , լսում է դռան բացվելու և փակվելու ձայնը կրկին անգամ:Շրջվում է , աչքերը խոշորանում են:

-Ի՞նչ ես անում , Նար...

-Հյուրեր ընդունում ես , չէ՞:

Տղան ինքնավստահ քայլվածքով հասնում է ընկերուհուն , քանդում վերարկուի առաջին երկու կոճակը և ձեռքերը տեղադրում գրպաններում:

-Քայլի...

-Ու՞ր ես գալիս:Գժվել ե՞ս:

-Մի բաժակ սուրճ էլ չես տալի՞ս:

Սևահեր երիտասարդը ժպտում է , ձեռքն անցկացնում սիրելիի գոտկատեղին և իջեցնում դարպասի բռնակը ՝ օրիորդի հետ ներս մտնելով:

-Նար , Էմման ու պապան տանն եմ հաստատ:

Նարեկն անտարբեր է կանաչաչյայի հակառակմանը:

-Նար , խնդրում եմ , հետ գնա:

Հասնում են դռանը , տղան թակում է այն մի քանի անգամ , սպասում են . Վիլյան ՝ սրտի թրթիռով , իսկ Նարեկը...Սրտի թրթիռով...Չէ՞ որ պատրաստվում է ներկայանալ սիրելիի հորը:

-Ընդհանրապես լավ բան չես անում , Նարեկ...

Շշնջում է Վիլյան , ինչից կես վայրկյան անց բացվում է դուռը:Տղամարդը , թերևս , զարմանում է , տեսնելով սևահեր երիտասարդին իր դստեր կողքին , բայց ցույց չի տալիս:Խիստ հայացք է ընդունում և դռան առաջից քաշվում մեկ այլ կողմ ՝ ճանապարհ տալով զույգին:Կանաչաչյան որքա՜ն էլ փորձում է աննկատ կերպով հեռացնել սիրելիի ձեռքն իր գոտկատեղից...Ապարդյուն:

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin