Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.
Սպիտակ Range Rover-ը կանգ է առնում երկհարկանի առանձնատան առաջ, շիկահերը բացում է դուռը, որպեսզի իջնի:
-Սպասի:
-Ի՞նչ:
Արսենը հարցնում է՝ հոնքը բարձրացրացնելով վեր:
-Բա փո՞ղը:
-Փող չկա, կրիզիս ա:
Նարեկը թարս նայում է ընկերոջը, ով աչքով է տալիս և լկտի քմծիծաղով իջնում մեքենայից՝ դուռը ուժեղ շրխկացնելով:Սևահեր երիտասարդը բարկանում է, իսկ տղան վերադառնում է, բացում դուռը և ժպտում՝ ասելով.
-Կներես, դիտմամբ արեցի:
-Ճանապարհդ շարունակի:
Դուռը շրխկում է երկրորդ անգամ, շիկահերը կրկին գալիս է հետ:
-Եթե հենց հիմա ներս չմտնես, Արմինի ընտանիքը էսօր կգա շիրիմիդ:
-Յարս ծովի ալիքների մեջ խորտակվեց, գնա՜ց:
Արսենը երգում է, ծիծաղում Նարեկի լրջության և զայրույթի վրա, վերջապես փակում դուռը և քայլում դեպի հսկայական դարպասները:
-Աստված տվել ա դեբիլ ընկերներ ու չի խնայել:
Նարեկը բողոքում է, վայրկյաններ անց ավտոմեքենան սլանում է ձյան և սառույցի մակերեսով:
***
-Այսի՞նքն:Ո՞նց վերջ տանք:Շուտով մեծ քանակությամբ գումարներ են գալու:Գժվել ե՞ս, Էմմա՛:
Տղամարդը, կանգնած աշխատասեղանից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող պատուհաններից մեկի առջև, որոնց վարագույրները փակ են, բարկացած խոսում է կնոջ հետ:
-Ինձ չի հետաքրքրում:Ես պետք ա ստանամ վերջին հաշիվները:Քո ընտանեկան հարցերը դու ինքդ լուծի:
-Պա՞պ:
Արմենը լսում է որդու ձայնը, լռում և շրջվում՝ նայելով նրա դեմքին:Արսենի հոնքերը հավաքված են, նա առաջանում է դանդաղ քայլերով և ուշադրությամբ զննում հորը: