-Ի՞նչ հիմնախնդիրներով եք գնացել հետևյալ քայլին , տիկին...
Քննիչը դադար է տալիս ՝ ակնկալելով կնոջից լսել նրա ազգանունը:
-Հակոբյան...
Էմման կախում է գլուխը և խորը շունչ քաշում:Նա այլևս երբեք չի կիրառի << Պողոսյան >> ազգանունն իր անվան հետ:
-Բարի...Ի՞նչն ա ձեզ դրդել թալանել ձեր նախկին ամուսնուն:
Գրիչը գտնվում է երիտասարդի ձեռքում , ով մոտավոր 25-29 տարեկան է , ունի կոշտ դիմագծեր , թուխ մաշկ և նկատելիորեն ուժեղ բազուկներ:Նույնիսկ գրիչի շարժվելու ձայնն ազդում է նրա վրա , կարմրած աչքերով նայում է դրան , ապա պատասխանում հարցին:
-Աղջկաս գոյությունը պահպանելու համար:
-Վարդանը Պողոսյան տեղյակ չի էղել Արինա Հակոբյանի մասին...Չէ՞:
Ավելի շատ հաստատում է , քան փորձում հարցնել:Էմման գլխով բացասական պատասխան է տալիս:
-Ոչ ոք տեղյակ չէր:
Դառը քմծիծաղ է տալիս , ցանկանում ձեռքերը դնել սեղանին , սակայն դրանք սեղմող ամուր երկաթը հիշեցնում է , որ չի կարող:Հոգոց է հանում:Երիտասարդը մի քանի նշումներ է անում սպիտակ թղթի վրա , ինչից հետո ցած է դնում գրիչը և ձեռքերը ծալում կրծքավանդակի առաջ:
Աչքերն ունեն բաց կանաչ երանգ , որոնց վրա առաստաղից ընկնում է փոքր սենյակում վառվող միակ լույսը և տալիս յուրահատուկ խառնուրդ:Գեղեցիկ է...-Ի՞նչ կապ ունեք Արմեն Բալանյանի հետ:
Անհասկանալի բան է կանգ առնում Էմմայի կոկորդին , որը թույլ չի տալիս ձայն արձակել:
-Յուրաքանչյուր հարց , որը ես տալիս եմ , հավատացեք ՝ կարևոր ա մեր հետագա աշխատանքի համար: Կխնդրեի պատմել ճշմարտությունը:
Ձայնը հստակ է և կտրուկ:Մի պահ կնոջ մարմնով սառը դող է անցնում:Սկսում է իրեն անհարմար զգալ այդ չոր աթոռին և խոնավ պայմաններում:
-Արմեն Բալանյանն ինձ օգնում էր կոտրել Վարդանի ու գործընկերոջ բանկային հաշիվները , հանել գումարները աննկատ ձևով:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ է
Teen FictionԻ՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...