Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
[ Aron Wright - In the woods...]
Մի իմաստուն ասել է . << Մինչև մեկ քայլ ավել անելդ , համոզվի՛ր , որ առջևումդ անդունդ չէ:Բնության ուժի կամքով ՝ մենք գրեթե միշտ քայլում ենք դեպի անդունդը , քանի որ մեր հիմար ինքնավստահության շնորհիվ նայում ենք միայն վեր...Ընկնում ենք , տանջվում ցավից , վեր կենում և շարունակում ճանապարհը , կրկին ընկնում:Եվ այսպես անավարտ:Մի գուցե , արդեն ժամանա՞կն է սկսել ոտքերի ներքո նայել: >>
-Ի՞նչ կասես սրա մասին:
Գայանեն սառցե մատներով նրբորեն հպվում է երիտասարդի ՝ արծվի թևերի լայն բացվածք ունեցող սև թանաքին:Այն սկսվում է կոկորդի ստորին հատվածից , սփռված է կրծքավանդակի լայնությամբ:Թռչունը , որը բացի թևերից ուրիշ ավելորդ բան չունի , խաղաղ պառկած է կապուտաչյայի սրտի վրա:Փետուրները փշերի են նման , որոնք ցրված են տարբեր կողմեր:
Հայկը քմծիծաղ է տալիս և ձեռքով շոյում սևահերի մերկ մեջքը:Աղջիկը կիսապառկած է նրա վրա , մազերն ընկած են ուսային հատվածին , կծկված է նրա գրկում ՝ ծածկված բարակ վերմակով:Հատակին են...
-Ամենաառաջինն ա...
-Լու՞րջ:
Եղունգները գծագրություն են անում արծվի թևերով , Հայկը գլխով դրական պատասխան է տալիս:
-Զարմանալի ա...
-Խի՞:
-Սովորաբար , երբ մարդը որոշում ա մարմինը մինչև կյանքի վերջ պատել սև գույնով , սկզբում ինչ-որ ավելի փոքր ու համեստ բան ա ընտրում:Իսկ դու միանգամից էս մեկն ես ուզել:
Տղան խորը շունչ է քաշում և խոսում:
-Երբ առաջին անգամ մամային ասեցի , որ ուզում եմ տատու անել...
-Քանի՞ տարեկան էիր:
-Համարյա 16...Դու պետք ա մամայի վիճակը տեսնեիր:Օրերով դեպրեսսիայից դուրս չէր գալիս , զանգում էր պապային ամեն օր , բողոքում , համոզում էր , որ փոխեմ որոշումս:Սկզբում շատ աչք ծակող բան չէի ուզում:Պապան էր անընդհատ գալիս , փորձում էր հետս լեզու գտնել , ավելի էի ջղայնանում:Ինքն արել էր ընտրությունը , էլ ի՞նչ գործ ուներ իմ ու մորս հետ: