Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.
Ասեք ավելի հաճելի և ջերմ երևույթ, քան նստած լինել ընկերական սիրված շրջապատում՝ ինչ-որ տաքուկ և հարմարավետ անկյունում, սնվել ոչ օգտակար սնունդով և ծիծաղել այնքան, մինչև սկսվեն որովայնի ցավերը, և աչքերը լցվեն երջանիկ արցունքներով: Արմինեն, ուշքի գալով հերթական ծիծաղից և խորը շունչ քաշելով, արտաբերում է.
-Ես չեմ դիմանում:
Նրա այտերը սովորականի պես վարդագույն են:Արսենը նայում է ընկերուհուն և լուրջ դեմքի արտահայտությամբ հարցնում.
-Զուգարան ե՞ս ուզում:
Աղջիկը հարվածում է նրա ուսին, մյուսները քմծիծաղ են տալիս և շարունակում ուտել կամ խմել, մինչ Վիլյան բարձրաձայնում է, և բոլորն ուղղում են իրենց ուշադրությունը նրա վրա.
-Ինձ ամբողջ ժամանակահատվածում, ինչ գտնվում ենք էստեղ, հետաքրքրում ա մի հարց. Արսենը ի՞նչ ա անելու մեր համար, աղջիկնե՛ր:
Կանաչաչյայի հարցից հետո Արմինեն և Գայանեն խորամանկորեն ժպտում են և նայում շիկահերին:Վերջինիս կոկորդին կանգնում է պիցցայի փոքր կտորը, տղան սկսում է խեղդվել, իսկ կողքին նստած կապուտաչյան ծիծաղելով հարվածում է նրա մեջքին:
-Ավելի ես վատացնում, Հկե՛:Հանգիստ թող:
Նարեկը հարցական հայացքով նայում է ընկերուհուն և հոնքը բարձրացնում վեր՝ ասելով.
-Ի՞նչ պետք ա անի, Վի՛լ:
Ընկերուհու փոխարեն բացատրում է քույրը՝ աչքերը հառելով նրա և կապուտաչյայի երեսներին.
-Երբ դու ու Հայկը խոսում էիք՝ կանգնած համալսարանի առաջ, Արմինեն գրազ էկավ Արսենի հետ, որ դուք շուտով բարիշելու եք:
Հայկը, սևահերի վրա բավականին կարճ հայացք նետելով, կծում է ստորին շուրթը և նայում հատակին:
-Իհարկե Արսենը պարտվել ա:
Նարեկը ավելացնում է ինքնավստահ ժպիտով և նայում շիկահերին, ով ընդունում է դեմքի դժգոհ արտահայտություն՝ ձեռքերը ծալելով կրծքավանդակի առաջ: