Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
[ Andrew Maxwell Morris - Dust...]
- << Ի՞նչը կարելի ա ավելի դժվար թվալ , քան երջանիկ մարդ դառնալը:Մի գուցե , մնալ երջանիկ...Ո՛չ բոլորի մոտ ա ստացվում:Բայց մենք շարունակում ենք ապրել ՝ դուրս գալով անդունդի խոռոչից , միախառնվելով երջանկության հետ:Շարունակում ենք ուրախանալ մանրուքներով ՝ չգիտակցելով , որ հե՛նց մանրուքներն են ամենաթանկը...>>
Գայանեն բարձրացնում է հայացքը կաշվե տետրից և նայում սպիտակ շիրմաքարին: Այլևս լաց չի լինում , այլևս չի տխրում ՝ այցելելով հոր գերեզմանին:Աղջիկը ժպտում է և փակում տետրը ՝ գրիչի հետ դնելով պայուսակում:Ուսերին , որոնք ծածկված են բարակ կաթնագույն վերնաշապիկով , զգում է ուժեղ ափերի իջեցումը:Հայկը համբուրում է սիրելիի մազերը:Նա շոյում է կապուտաչյայի ձեռքը և ավելի լայն ժպտում:
-Գնա՞նք:Սպասում են մեզ...
Օրիորդը գլխով դրական պատասխան է տալիս , վեր կենում սառը քարից , բռնում տղայի ձեռքը:
-Արդեն սկսվել ա՞:
Երիտասարդը քմծիծաղ է տալիս:
-Ես կասեի ՝ վերջանում ա:
-Արագացրու...
Գայանեն վազում է ՝ Հայկին հետևից քաշելով:
Սպիտակ երիցուկները շարժվում են քամու ուղղությամբ ՝ դրված շիրմաքարին:
***
-Կարող եք ստորագրել:
Գեր կինը ՝ հագնված սև ծնկից կիսաշրջազգեստով , սպիտակ վերնաշապիկով և սև պիջակով , թղթերը մեկնում է իրենց վաղեմի ամուսնությունը օրինականացնողներին:Ելենան կռանում է , որպեսզի սև թանաքի միջոցով դաջի իր ստորագրությունը , սակայն նրան կանգնեցնում է որդու ձայնը...
-Մի րոպե...
Բոլորը շրջվում են բղավոցի ուղղությամբ , տեսնում շնչակտուր եղած երիտասարդներին:Հայկը և Գայանեն ծանր են շնչում , երեսները կարմրած են , և ջրի կաթիլները փայլում են ճակատներին: