Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
-Ներսեսյանի համար սովորական ա՞ դարձել ամեն շաբաթ հեռախոս փոխելը:
Վիլյայի նկատողությունից հետո Գայանեն բարձրացնում է գլուխը տետրից և նայում առջևի սեղանին դրված բջջայինին:Իսկ Աշոտն ինչ-որ գիրք է թերթում:
-Նոր տարվան սեղանին հեռախոսներ ա շարելու:
Քմծիծաղով ավելացնում է կանաչաչյան և գրիչը վերցնում ձեռքին:
-Ի միջայլոց , ընդամենը 10 օր ա մնացել Ամանորին , ի՞նչ ենք անելու:
-Կարելի ա ինչ-որ հետաքրքիր բան մտածել:
Վիլյան ընկնում է երազանքների գիրկը , արմունկով հենվում սեղանին ու ծնոտը տեղադրում ափի մեջ:
-Իմ առաջին Նոր տարին ա լինելու Հայաստանում:
Աշոտը բարձրացնում է աչքերն աղջիկների վրա , տեսնում , որ զրուցում են:Փակում է գիրքը , ոտքի կանգնում ու սկսում շրջել լսարանով իր ՝ արդեն սովորական դարձած ձևով քայլելով . ձեռքերը ՝ սև ջինսի գրպաններում , հայացքը ՝ խիստ ու դատող ՝ աչքերը ՝ վայրի կենդանու նման կատաղի:
Նայելով Աշոտի աչքերի մեջ ՝ պատասխանում է աղջիկը , ինչով գրավում է մյուսների ուշադրությունն իր և դասախոսի վրա:Երիտասարդը քմծիծաղ է տալիս ու վերադառնում իր սեղանի մոտ , ցանկանում ինչ-որ բան ասել , բայց հնչում է զանգը:Ուսանողները վեէ են կենում ու շտապելով դուրս գալիս:Ընկեր Ներսեսյանը , ինչպես միշտ , լրացնում է իր այդքա՜ն սիրելի մատյանը:
-Գալիս ե՞ս , Գայ , Արմինեն մեզ սպասում ա դրսում:
-Դու գնա , ես մի քանի րոպեից կգամ:
Կանաչաչյան մե՛կ նայում է ընկերուհուն , մե՛կ տղային:
-Աշխատի ՝ ավելորդ բաներ թույլ չտա:
Սևահերը գլխով է անում , միասին վեր են կենում , Գայանեն մոտենում է Աշոտին , իսկ Վիլյան լքում է լսարանը: