Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
[ Kygo ft. Miguel - Remind me to forget...]
Գարնանային շունչը ներխուժում է կիսաբաց պատուհաններից ներս ՝ արթնացնելով յուրաքանչյուր շնչավորին: Արևը , որի կարիքը և անհրաժեշտությունը զգացվում էր շուրջ հինգից վեց ամիս , սփռում է ճառագայթները և անասելի ժպիտ պարգևում:Հեքիաթային մթնոլորտը և , երևի , գեղեցիկ երազները փլուզվում են զարթուցիչի անտանելի ձայնի պատճառով:Երիտասարդը ձեռքն իջեցնում է դրա վրա և հարվածում ՝ անջատելով զզվելի նվագը:Մի՞թե մոլորակում կա այնպիսի անձնավորություն , ով չի ատում զարթուցիչն արարողին:
Արսենը շրջվում է մեջքի վրա , նայում առաստաղին:Շեկ կարճ մազերը խառնված են , շուրթերը և աչքերը ՝ փոքր-ինչ ուռած:Եթե ինչ-որ մեկը տեսնի , կմտածի , որ տղան բուռն և թեժ գիշեր է անցկացրել , սակայն քչերը գիտեն , որ աշխատանքը , թերևս օգնում է մոռացության մատնել իրականությունը , սակայն գերհոգնածություն է առաջացնում:Բացվել է հերթական աշխատանքային օրը , հարկավոր է վեր կենալ և կրկին ու կրկին կտրվել տանջամահ անող մտքերից ՝ օրվա հսկայական մասն անցկացնելով գրասենյակում:Պառկելով ևս մի քանի րոպե ՝ ոտքի է կանգնում:
***
Դուրս գալով լոգարանից և ուղևորվելով առաջին հարկ ՝ Գայանեն տեսնում է ընտանիքին նախաճաշելիս:
-Բարի լույս:
Տեղավորվում է սեղանի շուրջ և միանում նրանց:Էլիան պատասխանում է.
-Բարի...
-Ո՞նց ես քնել:
-Շատ լավ:Էրեկ մի քիչ հոգնել եմ աշխատանքի վայրում , բայց արժեր:Շուտով լուսանկարներս տեղադրելու են ամսագրի գլխավոր էջում:
Աղջիկը խմում է բնական հյութը և խոսում մեծ ոգևորվածությամբ ՝ պատասխանելով եղբոր հարցին:Հաջորդում է Սևակինը.
-Գայ , շարունակելու ե՞ս էնտեղ աշխատել:
-Չգիտեմ , ինձ նկարահանումները դուր են գալիս , բոլորը միշտ զբաղված են , վառ ու գունավոր տեսք են հաղորդում արտաքինիս:
-Եթե մտափոխվել ես , արդեն պատրաստի տատու - սալոնը կարող ենք վարձով տրամադրել: