Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
-Էստե՞ղ:
-Հա:
Սև Mazda CX5 մակնիշի փայլուն ավտոմեքենան կանգ է առնում հսկայական դարպասների առաջ:
-Պետրոսյան Սևակի առանձնատունը...
Քմծիծաղով հնչեցնում է քննիչը , իսկ Ժաննան ՝ կիտում ունքերը:
-Դու քաղաքի բոլոր մեծահարուստներին ճանաչում ե՞ս:
-Կարևորներին...
Ուղղելով աղջկա խոսքը ՝ Դավիթն աչքով է տալիս:Օրիորդն ամաչում է և կարմրում:
-Լավ , երևի արդեն գնաս:
Քանի որ նկատում է կողքին նստած աղջկա արձագանքն այդ չնչին ժեստին , ծիծաղով առաջարկում է հեռանալ:
-Հա , իրոք:Շնորհակալություն տեղ հասցնելու համար:
Սակայն Ժաննան նույնիսկ դուռն էլ չի բացում:
-Իսկ ուրիշ ինչ-որ գործ ունե՞ս:
-Էսօ՞ր , թե՞ ընդհանրապես:
-Էսօր:
-Պետք ա գնամ Նարեի հետևից , կես ժամից դասերն ավարտում ա:
-Պարզ ա...
Վայրկյաններ շարունակ անորոշ լռություն է տիրում , որը լարվածություն է ստեղծում:
-Հաջողություն:
Խորը շունչ քաշելով ՝ արտաբերում է Ժաննան և արագությամբ դուրս թռչում թանկարժեք մեքենայից ՝ չսպասելով երիտասարդի վերջին խոսքին:
-Հաջող...
Թոթվում է թիկնեղ ուսերը և նայում , թե ինչպես է օրիորդը շրջանցում մեքենան ՝ հասնելով դարպասներին:Աչքը նրանից չի կտրում , իսկ Ժաննան , կարծես ՝ զգալով նրա հայացքն իր վրա , մեկ անգամ շրջվում է և բախվում կանաչ աչքերի հետ:Դավիթը ժպտում է , այնուհետև ոտքը սեղմում գազին և հեռանում:
-Խի՞ եմ իրա ներկայությամբ կորցնում ինձ:
Բարկանում է ինքն իր վրա և ներս մտնում:
***
-Կներես մեզ , Գայ:Մենք չպետք ա թույլ տայինք , որ ծնունդիդ օրով էլի վերհիշեիր անցյալդ ու տխրեիր:Չնայած , որ Հայկն էրեկ ջանք չի խնայել տրամադրությանդ անկման համար: